ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերջ դրվեց երկբևեռ աշխարհի ուժային հավասարակշռությանը-2

ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերջ դրվեց երկբևեռ աշխարհի ուժային հավասարակշռությանը-2
22.01.2024 | 06:57

Սկիզբը՝ այստեղ

Աշխարհի աստիճանական անցումը միաբևեռ վիճակից դեպի բազմաբևեռը ուղեկցվում է ավելի ու ավելի ուժեղացող նոր որակական երևույթներով ու պրոցեսներով։

Դրա պատճառը բարձրացող նոր հզորությունների կողմից մյուսներին ձգող ու վանող ուժային դաշտի փոփոխությունն է։

Եթե միաբևեռ աշխարհում կար մեկ ձգող ու վանող կենտրոն, ապա բազմաբևեռի դեպքում դրանց թիվը առնվազն երկուսն է, մի հանգամանք, որը միջակ հզորության տերերի ու նույնիսկ թույլերի համար տալիս է այլընտրանքի հնարավորություն։

Դրանով միջակ ու ավելի փոքր պետությունների համար, առաջին հերթին, փոխվում է այն ուժային դաշտը, որը ստեղծվում է համաշխարհային ուժային հիերարխիայում ամեն մեկից վերև կանգնած հարևանների կողմից։

Այս հանգամանքը բոլորի համար ամբողջությամբ փոխում է աշխարհքաղաքական բնույթի ստրատեգիական որոշումներ կայացնելու խնդիրների դրվածքը։

Իսկ մարդկային գործունեության ցանկացած ոլորտում խնդիրների նոր դրվածքը բերում է նոր լուծումների, որոնց փնտրտուքով էլ ներկայում զբաղված են համապատասխան լրջություն ունեցող բոլորը։

Բացի դրանից, այս անցումային աշխարհքաղաքական ընթացքի վրա որակապես ազդող ևս երկու գործոններ կան, որոնք կարող են էապես ազդել դեպի գոնե ժամանակավոր հավասարակշռության տանող կիսավերջնական լուծումների վրա։

Դրանցից առաջինը աշխարհքաղաքական մտածելակերպի իներցիան է, որը ուժեղներին թույլ չի տալիս տեսնել իր գերիշխանությունը շարունակելուց բացի այլ լուծումներ, իսկ համեմատաբար թույլերին, որոնք ռադիկալ քայլերով գնում են դեպի հզորացում, նույն իներցիան թելադրում է դանդաղ ու զգուշավոր լուծումներ։

Իսկ շատ ավելի թույլերը, այդ թվում նաև մենք, հնարավոր է, որ դեպի հավասարակշռություն գնացող աշխարհում, գտնվելով ուժային բլոկներից որևէ մեկի խորքում, ինչ որ չափով շահեն հիերարխիկ հավասարակշռության դոկտրինից, որը ակտիվորեն առաջ է մղում Չինաստանը։

Երկրորդ գործոնն էլ հենց աշխարհը ուժային և տնտեսաքաղաքական բլոկների բաժանելու հետ կապված քաղաքականությունն ու այլևայլ նկատառումներն են, որոնք բազմաբևեռության և ուժային իներցիայի հետ միասին կորոշեն աշխարհի մոտալուտ ապագան։

Արդյունքը կլինի բջջային ունիվերսալ սկզբունքով մասնատված աշխարհը, որում բազմաբլոկ հարաբերությունները, հնարավոր է, որ մարդկության կյանքը դարձնեն ավելի ռացիոնալ ու մի քիչ ավելի կայուն՝ մինչև սկզբունքային բնույթի միջբլոկային հակասությունների հաջորդ լուրջ կուտակումը։

Բայց մինչև նման, թեկուզ խախուտ հավասարակշռության հասնելը, աշխարհը պետք է բաժանվի համեմատաբար կայուն և նվազագույն ներքին հակասություններ պարունակող և մինիմալ կրիտիկական հզորությունից ավել հզորություն ունեցող կտորների։

Նման խնդրի լուծման անհրաժեշտության առաջ է կանգնած նաև մեր տարածաշրջանը իր բազմաթիվ ներքին մեծ ու փոքր պրոբլեմներով։

Եթե փորձենք այս հարցի մասին որոշակի դատողություններ անել, ապա պատկերը մոտավորապես հետևյալն է։

ԱՄՆ-ը Մեքսիկայի ու Կանադայի հետ միասին լիովին բավարարում է ինքնաբավ բլոկ լինելու պայմաններին՝ իր մեկուսացվածությամբ, բավարար բնակչությամբ, հզորությամբ, և այլն։

Եվրոպան ունի միայն տնտեսական հզորություն, բայց չունի սոփական անվտանգությունն ապահովող բավարար ուժ, ներքին կայունություն և ապագայի տեսլական։

Չինաստանն ու Հնդկաստանն էլ տեղով պատրասի բլոկներ են։

Ռուսաստանն ամեն ինչ ունի, բացի բնակչությունից և ուրիշների հետ միավորման կարիք ունի, որը կարելի է տեսնել մեր տարածաշրջանում նրա վարած քաղաքականության ամեն քայլի մեջ, ներառյալ հարաբերությունները Թուրքիայի, Իրանի և մյուսների հետ։

Ինչ արժի թեկուզ ռուսական ինֆորմացիոն միջոցներով ավելի ու ավելի հաճախ հնչող այն միտքը, որ Ռուսաստանը քրիտոնեական և մուսուլմանական երկիր է, կամ էլ Թուքիային էներգետիկ հաբ դարձնելու հանգամանքը, կառոցվող ատոմակայանի հետ միասին, և այլն, և այլն։

Եվ այս ամենի մեջ, ուզած չուզած, մենք պասիվ դիտողի դերում ենք, չնայած մեզնից ոմանք այն կարծիքին են, որ մենք համաշխարհային ազգ ենք ու ամեն ինչ կարող ենք անել։

Հիշում ե՞ք Չարենցին՝ «Սանձել է ուզում հողմերին, այս ողորմելին»։

Պետք է ուժեղանալ, որ կարիքի դեպքում գոնե կարողանանք թույլերից պաշտպանվել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ