Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ռուսական ապրելաձի և պայքարի հին ալգորիթմը մնում է ուժի մեջ

Ռուսական ապրելաձի և պայքարի հին ալգորիթմը մնում է ուժի մեջ
13.09.2024 | 11:17

Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի անսպասելի խառնվելուց հետո բոլորը և, առաջին հերթին, Թուրքիան, տեսան, որ ռուսական ապրելաձի և պայքարի հին ալգորիթմը մնում է ուժի մեջ։

Պատմությունը ցույց է տվել, որ սովորաբար, ռուսների մոտ անպատրաստության և անկազմակերպության նախնական շրջանին հետևում են պայքարի ավելի ու ավելի կատարելագործված ձևեր ու մոտեցումներ, որոնք, ի վերջո, ապահովում են նրանց համար գլոբալ ռազմական հաղթանակ։

Ըստ որում, գոյաբանական պայքարին նախորդող շրջանում և դրա սկզբնամասում ռուսների պահվածքը թյուրիմացության մեջ է գցում նրա թշնամիներին, ենթադրել տալով նրանց, որ նման անկազմակերպ ուժին կարելի է հեշտությամբ հաղթել։

Այդպես եղել է բազմիցս և դա, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, կրկնվում է ուկրաինական դեպքում։

Դա էր պատճառը, որ Թուրքիան, այդքան բանը հասկանալով, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում, համոզված լինելով, որ Ռուսաստանը վերջիվերջո հաղթելու է, նախաձեռնեց հակամարտ կողմերի ստամբուլյան հանդիպումը։

Թուրքիայի մոտիվացիան այս դեպքում շատ պարզ էր, քանի որ նա Սիրիայի փորձով համոզված էր, որը բերեց Ռուսաստանի հեղինակության անսպասելի աճի, նույնը կրկնվելու է նաև ուկրաինական դեպքում։

Մի բան, որը բոլորովին ձեռնտու չէր իրեն և ձեռնտու էր հակամարտության դադարեցումը։

Բայց, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, հակամարտության սառեցումը ձեռնտու չէր ուրիշներին, որոնց համար Թուրքիայի շահը ոչինչ էր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12722

Մեկնաբանություններ