Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բարոյական դասեր

Բարոյական դասեր
07.05.2024 | 07:25

Գորտն ասում է ճային.

-Ինձ հետդ վեր տար, էլի, բարեկամ ճայ: Այս տղմոտ ջրի մեջ ապրելուց հոգնել եմ ես:
Ճայը պատասխանում է.
-Շատ լավ, բարեկամ գորտ. բերնովդ կախվիր իմ կտուցի այս ձողիկից: Բայց տե´ս, քանի օդում ենք՝ ո´չ մի բառ չես ասի: Այնպես արա՝ փակ պահես բերանդ:
-Ո´չ մի բառ չեմ ասի,-խոստանում է գորտը:
Միասին օդ են բարձրանում:
Ճայը թռչում է դաշտերի ու սարերի վրայով, և գորտը շատ է ուրախանում: Բայց շուտով մոռանում է խոստումը ու, երբ բերանը բացում է, որ խոսի, վայր է ընկնում ու սատկում:
Այդ օրվա մեր թուրքերենի դասը շատախոս գորտի մասին էր:
Բարոյական դասեր բովանդակող շատ պատմություններ կային մեր թուրքերեն ընթերցարանում:
Այս դասն ինձ հիշեցնում էր հորս հաճախ կրկնած խոսքը.
«Մենք՝ հայերս, շատ ենք խոսում: Բերաններս գոց պահել չգիտենք: Տների կտուրներից հռչակում էինք մեր սերը Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի հանդեպ: Թուրքական զավեշտաթերթը՝ «Կարագյոզը», ճիշտ է գրել. «Թե ուզում ես Դարդանելում տիրող կացությունն իմանալ, մի որևէ հայի դեմքին նայիր»:
Մեզնից շատ էին տարբեր թուրքերը: Մարդ չէր կարող իմանալ՝ իսկապես ի´նչ էին մտածում, ի´նչ գիտեին: Գաղտնիքներն իրենց էին պահում ու, եթե խոսում էլ էին, հաճախ իրենց ասածի հակառակն էին մտածում:


Լևոն-Զավեն Սյուրմելյան (1905-1995), ամերիկահայ գրող

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը՝ Tzolag Hovsepian, CC BY-SA 4.0, via Wikimedia Commons

Դիտվել է՝ 10161

Մեկնաբանություններ