Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բարև, բուրժուա՜զիա

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Բարև, բուրժուա՜զիա
13.04.2013 | 21:15

Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:
Սա էական է այն պատճառով, որ ինքը` «հեղափոխության» անվանումը ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը և այդ քաղքական ուժերը չեն կանգնել և չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին) որովհետեւ այդ «քաղաքական» ծրագրի համաձայն իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին` ինչպես հռչակում են «Բարևի հեղափոխությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ահա և Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքին չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ` է՜լ Գասպարյան Վլադիմիր, է՜լ մոմ վառել, է՜լ աղոթք, է՜լ մանկություն, է՜լ երազանք, է՜լ «հարգելի Սերժ Սարգսյան»` իբրեւ երկխոսությունից մնացած հուշ, է՜լ ՀԱԿԿ ծափահարություններ, է՜լ թատրոն...
Այստեղ են ասել` բռնվիր Երևան ու երևանցի բուրժուաներն են գալիս «փոխելու», «Երևանից սկսելու» ու «Երևանը բուրժուային վերադարձնելու»...
Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի...
Բարև, ազգայի՜ն բուրժուազիա:

Դիտվել է՝ 3908

Մեկնաբանություններ