20.03.2024|
20:03
Նայում եմ Ազգային ժողովում Փաշինյանի հետ բանավեճը։ Ոչ մի ըստ էության հարց։ Իսկ մեր խնդրի էությունը մեր թուլության մեջ է։ «Ինչու՞ ենք թույլ» հարցի ներքո առարկայական ու դետալացված բանավեճ կազմակերպելու փոխարեն լսվում էր՝ «բա ո՞ր քարտեզով եք առաջնորդվում», «բա տեսել ե՞ք պատմամշակութային ժառանգությունը», «բա Ադրբեջանի հետ ինչի՞ հավասար չենք» ու սենց ինֆանտիլ, վերացական, ածանցյալ, երկրորդական հարցերի շարան...