Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Բարո՜վ եկաք»

«Բարո՜վ եկաք»
01.10.2024 | 13:13

1722-ին աֆղանները գրավեցին Իրանի մայրաքաղաք Սպահանը եւ գլխատեցին Հուսեյն շահին։ Իրանի թուլացումից փորձեցին օգտվել ռուսներն ու օսմանցիները։ Ռուսական զորքերի կասպիական արշավանքից մեկ տարի անց՝ 1723-ի հունիսին, օսմանյան բանակը գրավեց Թիֆլիսը եւ շարժվեց դեպի Արարատյան դաշտ ու Արցախ։ Մինչ այդ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, Ավան ու Թարխան հարյուրապետների կազմակերպչական աշխատանքների արդյունքում Արցախում ստեղծվել էին պաշտպանական ամրություններ՝ սղնախներ, որոնք հաջողությամբ դիմակայում էին նախ լեզգինների, ապա թուրքերի գրոհներին։

1725 թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառը: Մելիքները երկար մտածելու ժամանակ չունեին, հարկավոր էր արագ գործել: Գալով համաձայնության՝ նրանք աղ ու հացով դուրս ելան թշնամուն ընդառաջ.

«Բարո՜վ, հազա՜ր բարով եք եկել: Վաղուց էինք սպասում եւ նախապես պատրաստություն ենք տեսել երկար ճանապարհից հետո ձեր հանգիստը կազմակերպելու: Հուսանք, թե՛ դուք, թե՛ ալլահն անչափ գոհ կլինի...»:

Այսպես դիմեցին երեք փաշաներին, ապա 6000 ասկյարներին տեղավորեցին գավառի երեսուներեք հայկական գյուղերում: Նշանակված ժամին, գիշերային հանկարծակի գրոհով, հայ ինքնապաշտպանական ուժերն ամբողջությամբ ոչնչացրին թշնամուն: Երկու փաշաներին սպանեցին, իսկ երրորդին գերի վերցրին: Արցախն ավելի մեծաթիվ ուժերով գրավելու թշնամու մյուս փորձերը նույնպես ձախողվեցին: Այսպես, 1726 թ. հունիսի 10-ին օսմանյան 40 հազարանոց բանակը Սարը-Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվեց Արցախի վրա` առաջին հարվածը հասցնելով ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ղազանչի և Չանկաթաղ գյուղերին: Թուրք ասկյարները կոտորեցին անզեն բնակիչներին, թալանեցին տները: Սղնախների զորքերը նույն օրն անցան հակահարձակման:

Խաչեն գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքերը ծանր պարտություն կրեցին և, թողնելով ավարն ու գերիներին եւ մեծաթիվ զոհեր, փախան: Այս մասին Եսայի Հասան-Ջալալյանը հայտնել է վրաց թագավոր Վախթանգ VI-ին՝ 1726 թ․ հունիսի 15-ին գրած նամակում. «Յունիս ամսոյս Ժ-ումն Գանջու ղօշունն եկին Խաչինու վերայ․․․Ղազանչի, Ղապարթու, Չանկաթաղ անուն գեղարանքն չափմիշ արին` կոտորեցին, եսիր, ապրանքն տարան: Մեք էլ տուս եկինք նոցա վերայ, Աստուծով, կոխեցինք, կոտորեցինք` եսիրն, ապրանքն թափեցինք, փախցրինք...»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ