ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեր օրերի Դալադիեն

Մեր օրերի Դալադիեն
12.01.2024 | 17:05

Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ փոփոխություն չկա, չնայած, «խաղաղության» քողի տակ Հայաստանի իշխանությունը Արցախը ոչ միայն ճանաչել է Ադրբեջանի տարածք, այլև ստանձնել պարտավորություն, որ հետայսու էլ Հայաստանը որևէ հավակնություն չի ցուցաբերելու պատմական հայրենիքի այդ հատվածի նկատմամբ։ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը Նիկոլի արձագանքը սահմանափակվեց իր թերթում հրապարակված նյութով, որտեղ Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիքները որակվեցին նախընտրական պոպուլիզմ, թե իբր դրանք ընտրությունների նախաշեմին բացառապես ներքին լսարանի համար արված հայտարարություններ էին։ Իրականում «չեմբեռլենյան» անհեթեթ մխիթարություն է հենց «Հայկական ժամանակի» հրապարակումը։

Խնդիրը պարզապես այն է, որ Նիկոլը Նեյվիլ Չեմբեռլեն չէ, ով համոզված էր, որ Մյունխենյան գործարքը իսկապես խաղաղություն է բերելու Բրիտանիային։ Նա այս պարագայում ավելի շատ հիշեցնում է Մյունխենյան գործարքի մեկ այլ մեղսակցի` Էդուարդ Դալադիեին (Ֆրանսիայի վարչապետ), ով Մյունխենից Փարիզ վերադառնալուց, տեսնելով օդանավակայանում խմբված բազմությանը, նախ մտածեց, որ եկել են իրեն հոշոտեն, (ֆրանսիացիները ատելությամբ էին լցված գերմանացիների նկատմամբ), բայց երբ իմացավ, որ բազմությունը վանկարկում է «շնորհակալություն խաղաղություն բերելու համար», մի պահ զարմանքից քարացավ ու, պտտվելով դեպի իր արտգործնախարարը, շշուկով ականջին ասաց. «Սրանք լրիվ ապուշ են, դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը»։

Դալադիեն, թեև ինքն էլ էր ցանկացած գնով խաղաղության կողմնակից, խաղաղություն էր քարոզում զիջումների դիմաց, բայց, ի տարբերություն Չեմբեռլենի, առաջինն ինքը չէր հավատում դրան։ Եվ իրավացի էր նա։ Իրավացի էր և այն առումով, որ ժողովուրդը «լրիվ ապուշ է», հավատում է երախը բացած կոկորդիլոսի խաղաղասիրության վերաբերյալ հեքիաթներին և այն առումով, որ Ֆրանսիան դեռ չգիտի իր գլխին գալիքը։

Նիկոլը մեր օրերի Դալադիեն է։

Հ.Գ. Ֆրանսիան, ինչպես Անգլիան, Գերմանիայի հետ կնքել էր չհարձակման մասին պայմանագիր (այդ պատճառով մերժեցին Ստալինի առաջարկը՝ Հիտլերի դեմ ձևավորելու ընդհանուր ճակատ), բայց դա չխանգարեց, որպեսզի «Տարօրինակ պատերազմի» 10-րդ ամսում Ֆրանսիան ամբողջությամբ անձնատուր լինի Գերմանիային։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3290

Մեկնաբանություններ