Կյանքից բռնի զրկվածների հոգիները հանգիստ չեն ունենում՝ մինչև վրեժխնդիր չլինեն, դառնում են մղձավանջ և հետապնդում մեղավորներին:
Մի կրկնեք հերթապահ ու տաղտուկ ցավակցական խոսքը՝ անհուսալի ծերերին ասվող, թե իբր՝ խաղաղ ննջեք, կամ լույս դարձաք, տղաներ....
Լույս դառնալը ծանր հիվանդներին, կյանքից հոգնած զառամյալների հետևից են ասում:
Նույնիսկ վիրավորական է երիտասարդ, ամրակազմ, կյանքի արշալույսին սպանված տղաներին այդպես ասելը, կարծես՝ մի բնական բան է եղել, թող գնան, ննջեն ու հանգստանան...
Իրական լույս դառնում են մարտադաշտում զոհվածները, իսկ 15 հոգին ցասում և վիրավորանք են դարձել. երկնքում առաքելություն ունեն՝ վարում կատարելու, որտեղ կիսատ ու թրատված կյանքն են թողել...
Ոգեկոչենք, թող մեղավորներին հասանելիք պատիժն իրականանա:
Սուսաննա Բաբաջանյան