ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արհեստածին շուխուռ, իներցիոն հակաշուխուռ. «Լաչինի» միջանցք. Դավիթ Կարապետյան

Արհեստածին շուխուռ, իներցիոն հակաշուխուռ. «Լաչինի» միջանցք. Դավիթ Կարապետյան
10.12.2022 | 10:14

Երեկ «բնապահպաններ», այսօր՝ լրագրողներ...Ալիևը գնում է տարատեսակ սադրանքների ու մանիպուլյացիաների՝ առայժմ գործի դնելով «թեթև արտիլերիան»...
Պահանջատիրության անտաղանդ բեմականացման սկիզբը դրեցին «յուր բնապահպանները»:
Չստացվեց...
Նրանց «առաքելությունը» համոզիչ կերպով շարունակեցին «բյուր լրագրողները»:
Կրկին չստացվեց...


Այս տեմպերով եթե շարունակվի, հաջորդը կլինեն Ադրբեջանի կին տիեզերագնացները, ասֆալտ փռողները, ժեկի աշխատողները, ինչու չէ նաև՝ «սլեսար-գինեկոլոգները»...
Այսպիսով.
Ադրբեջանը հնարավոր բոլոր տեսակ գործիքակազմով համակարգված սադրանքների տարատեսակ պլանների գործադրմամբ՝ փորձարկում է թե՛ ռուս խաղաղապահներին, և թե՛ Արցախի ու ՀՀ իշխանություններին:


Եթե ռուս խաղաղապահները, ուս-ուսի տված չեն թողնում վերջիններիս մուտքն Արցախ, ապա ՀՀ իշխանությունները պարզապես հետևում են հեռվից, լռում՝ հասկացնելով, որ նման դեպքերում նրանք անզոր են և որ այդ գործառույթը վերապահված է բացառապես ռուսական կոնտինգենտին, ում պատասխանատվության գոտում է տեղի ունենում նման միջադեպերը:
Իսկ առհասարակ, այլևս գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու տեխնիկական հարցերի շուրջ:
Կամ որ դիրքորոշումը հետևյալն է.
հարգելի ռուսներ, Արցախը մեզ պետք չէ, եթե ձեզ պետք է, ապա խնդրեմ, պահեք, պահպանեք, մնացած այլ հարցերում էլ պատասխանատվությունը ինքներդ կրեք...
Ինչևէ...


Իրականում երևույթը մտահոգիչ է ու մտածելու տեղիք է տալիս:
Նման երևույթները թերագնահատել կամ դրանց մատների արանքով նայել չի կարելի:
Այսօր այս «տեսականին» է գալիս, վաղը չի բացառվում, որ տարբեր պահանջներով՝ արդեն ուժային կառույցների ներկայացուցիչներ գան ու ավելի լուրջ խնդիրներ առաջացնեն:
Իսկ եթե կարծում եք, թե ռուսական խաղաղապահների ղեկավարությունը միշտ դեմները կառնեն՝ ապա չարաչար սխալվում եք:
Առանց այն էլ գեներալ Վոլկովը առավոտյան մի բան է ասում, երեկոյան՝ իրեն հակասելով, այլ բան ասում:


Էլ չեմ ասում, թե ռուս-ադրբեջանական այս աստիճան մերձեցման արդյունքում այդ երկրի ղեկավարներն ինչ համաձայնությունների կարող են գալ:
Դե, իսկ Արցախի իշխանություններն էլ, ի դեմս նախագահի, Ֆրանսիայում վհատված կանկեղծանա՝ ասելով, թե Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը, իսկ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ՝ որպես լավագույն տարբերակ կառաջարկի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տրամադրի:
Այսպիսով՝ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։
Նրանց առաջնահերթ նպատակը՝ ճնշման ու զորբայության արդյունքում Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման վրա վերահսկողական գործառույթ ստանալն է:


Դա ամեն կերպ պետք է բացառվի:
Եվ առահասարակ, այլևս պետք է բացառվի նման միջադեպերով ու ցանկացած պատճառաբանություններով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի գեթ մեկ րոպեով պարալիզացումը:
Մնում է՝ պահանջողը պահանջի ու այդ հարցում խիստ հետևողական լինի:

Դիտվել է՝ 11454

Մեկնաբանություններ