ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է. Գևորգ Դանիելյան

Զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է. Գևորգ Դանիելյան
06.08.2022 | 12:25

«Եվ միայն, 2018 թվականին բռնկված համաժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանի պետականության անկումը ժամանակավորապես կասեցվեց»։

Այս տողերն արտացոլված են 2022 թ. ակադեմիական ինստիտուտի որոշմամբ հրատարակված գիտական մենագրությունում։ Ի դեպ, հեղինակի հետ հին ընկերներ ենք, և խնդիր չեմ տեսնում, որ տարիքով ավագ դոկտորը ունենա իր ուրույն կարծիքը, որքան էլ այն ինձ համար առնվազն տարօրինակ թվա։


Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է, այն ճահճոտ հարթության, որի վրա գտնվում ենք, բայց մտովի մեզ պատկերացնում որպես դրախտի բնակիչներ։ Ընդ որում, կրթական ցենզը ևս վճռորոշ չէ։


Հ.Գ. Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է, դա հեշտ չէ, բայց արել են դեռևս 80-ականների վերջերին, երբ անասելի բարդ էր։

Դիտվել է՝ 9627

Մեկնաբանություններ