Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է

Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է
26.10.2020 | 22:13

Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի վեճն ընդլայնվում է, գրում է թուրքական Dünya Ekonomi թերթը: Էր Ռիյադից հետո ԱՄԷ-ն, Մարոկկոն և Ալժիրը նմանատիպ քայլեր են ձեռնարկել և բարձրացրել են թուրքական ապրանքների հարկերը: Թուրքական ապրանքները մնում են սահմանային պահեստներում, սպառողներին կոչ են անում չգնել: Ոչ պաշտոնական էմբարգոյին մասնակցում են առաջատար ընկերություններ:


«Սաուդյան Արաբիայում հիմնված Abdullah Al-Othaim Markets ընկերությունը, որը Մերձավոր Արևելքում 3 հիմնական առևտրային ցանցերից մեկն է, հայտարարել է, որ չի գնի թուրքական արտադրության ապրանք քաղաքական պատճառներով»,- գրում է World Newspaper թերթի լրագրող Քերիմ Ուլկերը: Նրա խոսքով՝ մատակարարողները կդադարեցնեն թուրքական ապրանքների վաճառքը Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում: Սաուդյան Արաբիայում շարունակում է թափ առնել թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը: Տեղական սուպերմարկետների ցանցներն այս շաբաթ միացել են բոյկոտին: Բոյկոտը հիմնված է երեք «ոչ»-երի վրա՝ ոչ ներդրումներին, ոչ ներմուծմանը, ոչ տուրիզմին:

Դիտվել է՝ 5060

Մեկնաբանություններ