Առանց վարորդական նստատեղի, ղեկի, ոտնակների ու կողային հայելիների. հենց այսպիսին է ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերության թողարկած էլեկտրական մինիվենի՝ ինքնագնաց ավտոմեքենան:
«Origin ինքնավար կառավարմամբ Cruise Origin ինքնագնաց մեքենան մեքենաշինական ընկերությունը կառուցել է բոլորովին նոր էլեկտրական հարթակի հիման վրա: Մեքենան ծրագրողներն ու թողարկողները հիմնական ուշադրությունն ուղևորների հարմարավետության վրա են դրել: Այն նախատեսված է մինչև վեց ուղևորի համար»,- գրում է Korrepondet.net կայքը:
Աղբյուրը փոխանցում է, որ մինիվենի դռները սահելով դեպի կողք են բացվում: Այն տարատեսակ տեսախցիկներ ու սենսորային ցուցիչներ ունի, որոնց օգնությամբ էլ հնարավոր է վերահսկել ճանապարհային երթևեկության իրավիճակը նույնիսկ մութ ու եղանակային վատ պայմանների դեպքում:
Էլեկտրամեքենայի թողարկման տարեթիվի ու գնի մասին տվյալներ դեռևս հայտնի չեն: