Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կարևո­րը հա­վա­քե­լը չէ, այլ ճիշտ ծախ­սե­լը

Կարևո­րը հա­վա­քե­լը չէ, այլ ճիշտ ծախ­սե­լը
19.11.2019 | 00:17

Զգա­ցի՞ք, թե ինչ­պես մեկ շա­բա­թում պահ­պա­նո­ղա­կան բյու­ջեն ան­մի­ջա­պես դար­ձավ հե­ղա­փո­խա­կան։ Մեր երկ­րում ա­մեն ինչն է այ­սօր երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով ա­ճում։ Ե­րեկ գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը մեծ էր, այ­սօր, ա­ռանց աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու, աշ­խա­տող­նե­րի թի­վը կտ­րուկ ա­վե­լա­ցել է, ե­րեկ կա­խար­դա­կան փայ­տիկ չկար, այ­սօր կա, բայց է­լի չի աշ­խա­տում, ե­րեկ ճամպ­րուկ­նե­րով գու­մար­ներ էին գնում Բաղ­րա­մյան 26, այ­սօր ոչ գնում են, ոչ էլ պարզ է, թե ում դուռն են թա­կում, ե­րեկ կո­ռուպ­ցիա­յի մեջ թաղ­ված էինք, այ­սօր ոչ մեկն այդ հար­ցով քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վել, ե­րեկ ներդ­րող­ներն «ախ­պոր ախ­պեր­ներն» էին, այ­սօր ան­գամ նրանք ներդ­րում չեն ա­նում, իսկ ա­միս­ներ ա­ռաջ խո­սում էին մի­լիո­նա­վոր ներդ­րում­նե­րի մա­սին, բա ու՞ր են դրանք։ Եվ վեր­ջա­պես, ե­րեկ եր­կի­րը թա­լան­վում էր, իսկ այ­սօր տն­տե­սու­թյու­նը թռիչ­քաձև ա­ճում է, բայց դեռ հարց է, թե ում տն­տե­սու­թյու­նը, ում ըն­տա­նե­կան բյու­ջեն։


Վե­րա­դառ­նանք մեր «ոչ­խար­նե­րին»։ ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում 2020-ի բյու­ջեի քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­ռա­ցի ա­սաց. «Մենք բյու­ջեի հիմ­քում դնում ենք ոչ թե ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան կան­խա­տե­սու­մը, այլ ո­րո­շա­կի պահ­պա­նո­ղա­կան կան­խա­տե­սում՝ ա­պա­հո­վե­լու հա­մար մակ­րոտն­տե­սա­կան կա­յու­նու­թյու­նը»։ Բայց ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ անց ԱԺ լիա­գու­մար նիս­տում Փա­շի­նյա­նը մտա­փոխ­վեց, թե սա հե­ղա­փո­խա­կան բյու­ջե է։ Եվ այս եզ­րա­հանգ­ման պատ­ճա­ռոը հետևյալն է «2020-ի պե­տա­կան բյու­ջեում ե­կամ­տա­յին մա­սը 2018-ի ե­կամ­տա­յին մա­սը գե­րա­զան­ցում է 27,4 տո­կո­սով, ե­թե սրան գու­մա­րում ենք նաև 2018 թ. ըն­թաց­քում բյու­ջեի գե­րա­կա­տար­ման ցու­ցա­նիշ­նե­րը, ո­րոնք ար­դեն 62 մի­լիար­դով գե­րա­կա­տար­ված են, ու­րեմն բյու­ջեի ա­ճը կազ­մում է 33 տո­կոս»։ Այ­սինքն, ե­կա­մուտ­նե­րը ա­ճել են, ՊԵԿ-ը լավ է աշ­խա­տել, ապ­րի Դա­վիթ Ա­նա­նյա­նը։ Սա­կայն, կեն­ցա­ղա­յին լեզ­վով ա­սած, Ա­նա­նյա­նը փո­ղը բե­րել, տվել է Փա­շի­նյա­նին, ին­չը թվա­յին տես­քով ամ­րագր­ված է, բայց դրա­նից հե­տո կա ա­ռա­վել կարևոր մի հարց՝ ինչ­պե՞ս են այդ գու­մար­նե­րը ծախս­վե­լու։ Ի­մա՝ էա­կանն այդ գու­մար­նե­րի ար­դյու­նա­վետ, նպա­տա­կա­յին ծախ­սումն է, ճիշտ տն­տե­սու­մը և զար­գաց­մա­նը միտ­ված ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։ Ա­վե­լին, ո­րոշ տն­տե­սա­գետ­նե­րի պնդ­մամբ, պետք չէ այդ­քան գու­մար պա­հել բյու­ջեում և ա­սել՝ տե­սեք, տե­սեք, այս­քան ե­կա­մուտ­նե­րի աճ է ե­ղել։ Այդ մի­ջոց­նե­րը պի­տի ուղղ­վեին տն­տե­սու­թյուն և ա­պա­հո­վեին տն­տե­սա­կան ի­րա­կան աճ։ Բայց սա հար­ցի դեռ մի կողմն է։


Այս կա­ռա­վա­րու­թյունն ու­նի՞ տն­տե­սա­կան եր­կա­րա­ժամ­կետ ծրա­գիր, ո­րի ի­րա­գործ­ման հա­մար բյու­ջեի ե­կամ­տա­յին մա­սում գո­յա­ցած գու­մար­նե­րը դրան պի­տի ուղղ­վեն։ Մեր երկ­րում տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը հիմ­նա­կա­նում ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ են ստա­ցել, մար­դիկ հա­վաք­վել են կա­ռա­վա­րու­թյան շեն­քի ա­ռաջ, բո­ղո­քել են, նրանց պա­հան­ջին ժա­մա­նա­կա­վոր լու­ծում է տր­վել, իսկ ի­րա­կան խն­դիր­նե­րը մնա­ցել են չլուծ­ված։ Այ­սօր էլ այս տրա­մա­բա­նու­թյու­նը շա­րու­նակ­վում է, ե­թե չա­սենք` ա­վե­լի վատ մի­տում­ներ են նկատ­վում։ Հե­ղա­փո­խա­կան հո­վե­րով տար­ված իշ­խա­նու­թյու­նը տն­տե­սու­թյու­նում ոչ մի ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն չի ի­րա­կա­նաց­րել, ոչ մի կտ­րուկ քայլ չի ա­րել, ին­չը մեր տն­տե­սու­թյան պա­րա­գա­յում ոչ միայն անհ­րա­ժեշտ է, այլև պար­տա­դիր։ Հի­մա, որ Փա­շի­նյա­նը գլուխ է գո­վում, թե ե­կամ­տա­յին մա­սը շուրջ 30 տո­կո­սով ա­ճել է, գո­նե գի­տի՞, թե ինչ տն­տե­սա­կան ծրագ­րեր պի­տի ի­րա­կա­նաց­նի։ Չնա­յած դա ա­մենևին էլ պետք չէ, ո­րով­հետև այս իշ­խա­նու­թյունն իր առջև նման խն­դիր չի էլ դրել։ Ա­վե­լի լավ է, այդ գու­մար­ներն ուղ­ղեք, ա­սենք, Ֆրան­սիա­յում, հան­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լուն, համ էլ լո­սան­ջե­լե­սյան հան­րա­հա­վա­քից ա­վե­լի է­ժան կնս­տի պետ­բյու­ջեի վրա։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ