ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հնդկաստանի հետ համաձայնագիր կստորագրվի WCIT 2018-ի շրջանակում

Հնդկաստանի հետ համաձայնագիր կստորագրվի WCIT 2018-ի շրջանակում
13.02.2018 | 03:20

Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներն առաջիկա օրերին մեկնելու են Հնդկաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2018)։ Նշենք, որ 2019-ին ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, անցկացվելու է Հայաստանում, ուստի այս այցելությունը կարևոր է նախապատրաստական առումով։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ իրենք World Information Technology And Services Alliance (Witsa)-ի անդամ են, և իրենց մասնակցությունը պետք է ունենան տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն այս իրադարձությանը։ «Հայկական պատվիրակության հիմնական խնդիրն է WCIT-ում աշխատել Հնդկաստանի համաժողովին մասնակցող պատվիրակների հետ, նրանց հրավիրել Հայաստան։ Պետք է աշխատենք նաև WCIT-ի հովանավորների հետ, առանցքային սփիքերների հետ, որոնք տարբեր ոլորտներում (կրթություն, կառավարում, տեխնոլոգիա, անվտանգություն և այլն) լավագույն մասնագետներն են։ Նրանց նույնպես պետք է հրավիրենք Հայաստան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար»,- նշեց Կարեն Վարդանյանը։


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ Համաշխարհային կոնգրեսի շրջանակում ԻՏՁՄ-ն Հնդկաստանի հետ կստորագրի համաձայնագիր, որը հնարավորություն կտա հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը ներդնել նաև Հնդկաստանի դպրոցներում։ Հնդկաստանում նախնական շրջանում կբացվի մոտ 300 «Արմաթ» լաբորատորիա, ավելի շատ, քան այսօր ունենք Հայաստանում։ Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել և արդեն մի քանի տարի իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։ Ծրագիրը բավականին արդյունավետ է, այն ապահովում է նոր որակի տեխնիկական կրթություն դպրոցներում. հարցումները ցույց են տվել նաև, որ «Արմաթի» շրջանավարտների 84 տոկոսն ընդունվել է բուհ, որից 82 տոկոսը՝ բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով։
Հնդկաստանի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքին և մտադիր են այն ներդնելու իրենց երկրում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ