Եվրախորհրդարանը Ստրասբուրգի պլենար նիստում բանաձև է ընդունել, որով ԵՄ երկրներին կոչ է անում դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «բոլոր տեսակի հետապնդումները»: Եվրախորհրդարանի անդամները ԵՄ-ից պահանջել են «հրաժարվել Սնոուդենի նկատմամբ ցանկացած հետապնդումներից, նրան ապահովել պաշտպանությամբ ու կանխել նրա արտահանձնումը կամ էլ վերադարձը երրորդ երկրի կողմից՝ ճանաչելով նրան մարդու իրավունքների միջազգային պաշտպան, որ տեղեկացրել է վտանգի մասին»: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հետապնդում են ամերիկյան հատուկ ծառայությունների համատարած լրտեսումների մասին գաղտնի տվյալների բացահայտման համար: