ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես

Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես
03.10.2015 | 17:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես:
Հանրապետության Նախագահը շրջել է ավանդական դարձած բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ մասնակից շուրջ 170 ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: 11-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեքն այս տարի կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը: Տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած առաջարկներին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ