ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Այսօրվա երեխաներն են դառնալու տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկները»

«Այսօրվա երեխաներն են դառնալու տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկները»
07.10.2014 | 00:17

Հոկտեմբերի 3-5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ԴիջիԹեքի 10-րդ միջազգային ցուցահանդեսը։ 10 տարի առաջ առաջին ԴիջիԹեքին մասնակցում էր մոտ 30 ընկերություն, գրանցվել էր 3000 այցելու։ Այսօր արդեն տեխնոլոգիական այս ցուցահանդեսին մասնակցում է 130 կազմակերպություն, իսկ այցելուների թիվը այս տարի մոտեցավ 30 հազարի՝ նախորդ տարվա 25 հազարի փոխարեն։ Ընդ որում, «ԴիջիԹեք» այցելում է այնքան մարդ, որքան Հայաստանի մյուս բոլոր ցուցահանդեսները միասին վերցրած։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ ՏՏ ոլորտն ու ցուցահանդեսը միմյանց փոխադարձաբար օգնում են. ԴիջիԹեքը ոլորտի աճին, տեխնոլոգիական ոլորտը՝ ցուցահանդեսին։ Կարեն Վարդանյանը կարևորում է ցուցահանդեսն այն առումով, որ այստեղ հանդիպում են ոլորտի ղեկավարներն ու մասնագետները և երեք օր շարունակ միասին քննարկում տեխնոլոգիական ապագան։ Ցուցահանդեսը նաև հնարավորություն է ձեռքը զարկերակի վրա պահելու և տեսնելու, թե ինչ տեխնոլոգիական նորություններ կան։
Այս տարի երկրորդ անգամ ԴիջիԹեքի գլխավոր հովանավորությունը ստանձնել էր «Յուքոմ» ընկերությունը։
Կարեն Վարդանյանը ԴիջիԹեքի ամենամեծ գնահատականը համարում է ցուցահանդես այցելող 10-15 տարեկան երեխաների վառվռուն հայացքները, որոնք էլ հենց դառնալու են տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկները։
Նա նկատեց, որ պատահական չէր, որ ԴիջիԹեքի նախօրեին հայտնի դարձավ, որ 2019 թ. Երևանում տեղի է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Սա մեծ ձեռքբերում է, քանի որ համաշխարհային կոնգրեսի շրջանակում հավաքվում են ՏՏ ոլորտի բոլոր առաջատար ընկերությունների ղեկավարները, ՏՏ ոլորտի համալսարանական կրթության, կառավարությունների առաջատարները և քննարկում ոլորտի զարգացման հեռանկարները։ Կոնգրեսին զուգահեռ տեղի է ունենում նաև ցուցահանդես, և 2019 թ. ՏՏ համաշխարհային կոնգրեսի ուղեկցող ցուցահանդեսը լինելու է հենց ԴիջիԹեքը։ Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ նման մասշտաբի և կարևորության միջոցառում անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել։ Սա, ըստ պարոն Վարդանյանի, ցույց է տալիս, որ երկիրը դառնում է ճանաչելի։ «Եվ դա շատ կարևոր է, քանի որ դրանից էականորեն կախված է, թե մեզ ոնց են ճանաչում, նույնիսկ՝ ինչ գնով են պատվեր տալիս»,- նշեց Կարեն Վարդանյանը։
Ցուցահանդեսն ուղեկցվեց մի շարք միջոցառումներով. անցկացվեցին «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, համակարգչային և բջջային խաղերի հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ԴիջիԼայֆ սեմինարների շարք։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ