«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

1-0` հօգուտ իշխանությունների

1-0` հօգուտ  իշխանությունների
30.07.2013 | 00:13

Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց քաղաքապետարանի «մատույցներում» վերջին շաբաթների ընթացքում: Տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության մոբիլիզացում: Երկուստեք: Իշխանություն-Ռուսաստան: Այսօր Հայաստանում խաղացող կողմերն այս երկուսն են: Պատճառն էլ մեկն է` ասոցացման համաձայնագիր: Քաղաքական ուժերը լուսանցքելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքացիական ուժերի «կանոնակարգմանը»: Այսօր քչից-շատից պոտենցիալ քաղաքացիական շարժումն ունի: ՈՒստի այժմվանից էլ պետք էր «գույքագրել» դաշտը, գործիքակազմը` աշնանը ֆիասկոներ չգրանցելու համար:
Իշխանությունները «հետ-առաջ» տեխնոլոգիայով, ինչպես եղավ Մաշտոցի պուրակի կրպակների ժամանակ, «ով սիրո՜ւն, սիրո՜ւն» արեց: Բայց քանի որ «քաղաքացիականների» անդրիասակերպ մասսայի տառապանքը նույն Մաշտոցի պուրակից փորձ ուներ, այս անգամ շատ արագ կազմակերպված նստացույցով փորձեց «ջրել» իշխանությունների «հետ-առաջը»` տրանսպորտի թանկացման-էժանացման համաժամանակյա գործընթացը: Հասկանալի է, նստացույցն ու վրանները իշխանությունների «ցավոտ-էրոգեն» գոտին են: Եվ այն էլ ոչ անհայտ` մարտի մեկ տեղի ունեցած Մյասնիկյանի արձանի մերձակայքում: Հետն էլ Կոելյոն ասել է` թե մի բան երկրորդ անգամ կրկնվեց, էլի կլինի:
Նստացույցը կարող է անմար պահել պայքարի ոգին, որը պետք է հասցվի նախ սեպտեմբեր, ստիպի իշխանություններին փոխելու վարչապետին, ապա հոկտեմբեր` թույլ չտալու ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Ճիշտ է, տրանսվեստիտները օրերս «այցելեցին» նստացուցավորներին` ապացուցելու, որ տրանսն այդ հարցերում լավագույն մեթոդը չէ, սակայն, բացի «տրասնիկներից», ոռոգման ջրով նստացուցավորներին ջրել-աճեցնելուց, իշխանությունը լիքը քայլեր ունի` մինչև Վովային (փարև՜, զորավա՜ր) «խոդի գցելը»:
Նախ` հասկանալի է. պառակտում մտցնել «տրանսվեստիտ տեսնող, ձրի ջրցանվող» ակտիվիստների շարքերում, որոնք խոշոր հաշվով այնքան էլ լավ չեն պատկերացնում` ինչ են ուզում, ումով են ուզում, որովհետև գերագույն նպատակը ոչ թե «ուզումն ու պպզումն» է, այլ պարզապես նստելն ու ճուտ հանելը` մինչ աշուն… Եկեք հոտնկայս հարգանքի տուրք մատուցանենք Ֆլամինգոյի լողափերն էս շոգին բարձիթողի արած, ոռոգման ջրի հույսին մնացած, բամբակահենությամբ զբաղված էսէռ, համատեղությամբ` Անդրիաս, բոլոր ծակերը, դռները փակելու մտասևեռմամբ տառապող բամբակագործին. նա առաջարկում է ականջները բամբակ խոթել-խորճկել, որպես բողոքի նշան… զի հենց ականջներս փակեցինք` ասոցացման համաձայնագիրը ոչ ևս է լինելու, Ղարաբաղը մերն է լինելու, Սիրիայում հաղթելու է Պուտինը, Պաղեստինում էլ` Աշոտ Մանուչարյանը, հետո Աշոտը Չինաստանը բերելու է դնի Ղարաբաղի տեղը, կողքերը տրնգի պարի… Օ՜յ, շեղվել ենք, վերադառնանք:
Եվ ուրեմն, կարծում ենք` իշխանությունները թույլ կտան, որ նստացուցավորների թաքուն «լիդերիկ» Անդրիասիկը, որն անվերջ գոռգոռում է, թե իրեն բմբուլ պետք չէ, հեչ, հեչ բմբուլ պետք չէ, զի լիդերություն չի ուզում, իշխանությունները պարտավոր են թույլ տալ, որ նստացուցավորները, ինչպես գծագրել է Անդրիասը, բամբակով փակեն իրենց և այլոց ականջները (այ մարդ, էս կարո՞ղ է` ենթագիտակցական-սեռական շեղման ձև է, չգիտենք):

Այնուհանդերձ, կարծում ենք` հենց այս նստացուցավորների փակ ականջների հետևում էլ իշխանությունը կանի իր կոնտրքայլը` բխած ասոցացման համաձայնագրի «սրտից». Անդրիասիկի քաղակտիվիստների բողոքի միջոցով գործը կհասցնի ավարտին` կպայքարի գծատեր օլիգարխների դեմ` «կապսուլահանելով» նրանց, որպես «ազատ առևտրի, խոր ու համապարփակ» հարաբերություններին խոչընդոտող «գոտի», ապա` «կբաժանի ու կտիրի»` առավել ցիվիլ:
Եվ վերջապես. բամբակասեր ժողովրդավարական իմիջն էլ ձեզ փեշքեշ ու փեշքեշ: Անդրիասն էլ էնտեղ իր խցանված բամբակականջներով հերթական անգամ կհրճվի, որ հաղթանակ տարավ ու կասի` ուռա՜:
Ինչ լավ ա, չէ՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ