«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ո՞Ւր են մեր անհնազանդները

Ո՞Ւր են մեր անհնազանդները
14.06.2013 | 01:10

Մի տեսակ տխուր է առանց նրանց: Մանավանդ, երբ նայում ես Թուրքիայի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցողին: Նույն տեխնոլոգիաներն են: Թաքսիմը մեր «Մաշտոցի պուրակ-2»-ն էր` տեխնոլոգիայի ու լուծումների առումներով: Չնայած ծավալների, կազմակերպչական թափի, շահագրգիռ կողմերի, միջազգային խաղացողների և ուշադրության առումով բոլորովին այլ վիճակ է: Ինչն էլ գալիս է ասելու, որ Ջին Շարպի` «Ինչպես անել հեղափոխություն» թեզերին զուգահեռ կան նաև «Ինչպես կանխել հեղափոխությունը» հակաթեզերը: Թե՛ մեր` Մաշտոցի պուրակի, թե՛ Թաքսիմի դեպքում գործեց խնդիրը գլխից բռնելու, երգով-գրագետ նահանջի ճամփեն ընտրելու տարբերակը: Մեզանում շատ նրբագեղ ձևով Սերժ Սարգսյանը գնաց ու ասաց. «Տարոն, սիրուն չէ, մոնտաժեք»: Իսկ Էրդողանը, ով կրակ ու հուր էր ճայթում մինչև այդ, նախորդ օրը նստեց հինգ ժամ բանակցելու բողոքավորների հետ: Վերջում էլ որոշեցին` հանրաքվե կիրականացվի Գեզիի այգու «շուրջ»:
Չմոռանանք, որ պայքարը սկսվել էր հենց այս այգու համար, սակայն ընթացքում վերածվել, վերաձևվել էր քաղաքական` Էրդողանի հրաժարականի անվերապահ պահանջով պայքարի, որն էլ ընթանում էր մեծ բախումներով, զոհերով: Բայց երբ Էրդողանը հասկացրեց խաղի իրական պատվիրատուներին` պատրաստ է զիջումների, «հակընդդեմ» կողմը ևս գնաց մեկնարկային վիճակի, հարցը քաղաքականից նույնքան սահուն վերածելով բնապահպանականի, միևնույն ժամանակ` Ստամբուլի փողոցներից պայքարը տեղափոխելով Անկարայի փողոցներ:
Հասկանալի է, Էրդողանի զիջումները ոչ թե իր դեմ բողոքողների պահանջներին են վերաբերելու, այլ տարածաշրջանային խնդիրներին և միջազգային խաղացողների պահանջներին: Գումարած` Էրդողանի հավակնությունները, որոնք հասել էին «ծովից ծով», և այդ բողոքներով նրան հասկացվեց, որ իր հեղինակությունն այդքան հզորացել էր, որովհետև իրենք` արտաքին խոշոր խաղացողներն են թույլ տվել, այլապես բողոքավորները Էրդողանին «դալանում կծեծեն»: Իսկ թույլ են տվել, որ հարկավոր ժամին, եթե պետք լինի Սիրիայի-Իրանի վրա «գնալ», գնացվի:
Կարծում ենք` երկակի այս վիճակը Թուրքիայում դեռ երկար կշարունակվի, մինչև հասկանալի դառնա` ինչ է կատարվում Իրանում ¥այսօր այնտեղ ընտրություններ են¤, մինչև որոշվի` ինչ է արվում Սիրիայի հետ: Հասկանալի է` գործընթացները երկար կձգվեն, որովհետև բոլոր թվարկված երկրներում իրավիճակն անչափ բարդ, ոչ միանշանակ է:
Դառնանք մեր անհնազանդներին: Հիմա արդեն հասկանալի է, որ նրանք բացառապես ռուսաստանյան «ծագման» էին, որի մեջ կարող էր «երակ մտնել» ով ասես: Իսկ հիմա հարց. ինչո՞ւ են մեր անհնազանդներն այսպես լուռ:
ա¤ Անելիք չկա: Իրենք ամեն ինչ փորձեցին, մինչև իսկ զոհված զինվորի դիակի Երևան տեղափոխում, որը կարող է բողոքի մեծ ալիք դառնալ: Ժողովուրդը երեք ընտրություններից հետո հայտնվել է ապատիկ վիճակում, չի զարթնում, պետք է համբերել հարմար առիթի: Դրանք, ինչպես Գեզիի այգու դեպքում եղավ, կարող են առաջանալ ամեն րոպե:
բ¤ Ռուսաստանին այս պահին պետք չէ «խառը» Հայաստան, մանավանդ երբ «խառն» է նաև Թուրքիան: Մնացածն էլ: Հետո էլ` պետք է Հայաստանի իշխանություններին թողնել հանգիստ, որ «փիքր» անեն իրենց արտաքին ուղղվածության մասին: Ոտնակին սեղմելը և այն էլ գազի թանկացումից հետո, կարող է լրիվ «բժժացնել» առանց այն էլ Ռուսաստանի սիրուն աչքերով չհիացած հայ հանրությանը:
ՈՒստի, անգամ այնպիսի «օրհասական» դեպքի առնչությամբ, ինչպիսին Սյունիքի մարզի վերջին դեպքն էր, անհնազանդները որևէ բան չարեցին: Չխառնվեցին, «մատյան գնդեր» չուղարկեցին Գորիս` մարզպետի տան մոտ ցույցի, ինչպես եղավ Ռուբեն Հայրապետյանի պարագայում, երբ դեպքը կոնկրետ նրա անձին ու տանը չէր վերաբերում:
Մեր անհնազանդները մեկ էլ կակտիվանան աշնանը` նոյեմբերին ԵՄ-ի հետ հարևանության ասոցացման նախաստորագրվելիք պայմանագրի ֆոնին, որպեսզի խեղդեն, «պատին սեղմեն» իշխանություններին, որ վերջիններս չստորագրեն այն, իսկ եթե ստորագրեն, քթներից բերեն:
Չնայած շատ բան կախված կլինի այդ պահին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ