«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Քյորփեն «լրիվ, ոնց որ, խառնում ա սաղ»

Քյորփեն «լրիվ, ոնց որ, խառնում ա սաղ»
11.06.2013 | 01:10

Տարածաշրջանը եռում է: Թուրքիայում բախումները, Էրդողանին «տուն ուղարկելու» գործընթացը նոր թափ են հավաքում: Սիրիայում ռազմավարական քաղաքներից մեկի գրավումից հետո, այս օրերին կառավարական ուժերը, «Հըզբոլլահի» աջակցությամբ, Հալեպի գրավումն են իրականացնում: ԱՄՆ-ը դեռ նայում է: Վաղը չէ մյուս օրն այս ամենին, ըստ ամենայնի, կմիանա Իրանը, որովհետև այնտեղ ամսի 14-ին ընտրություններ են: ԱՄՆ-ը ուշի ուշով հետևում է գործընթացներին: Սպասում է` տեսնի` ո՞վ է գալիս Իրանում իշխանության, Էրդողանի դեմ ճնշումները թողնում է նույնքան ինտենսիվ լինեն, որովհետև, կախված իրանյան «ռասկլադից», ինքն արդեն կորոշի` ինտերվենցիան Սիրիայի դեմ ով է իրականացնում. ճնշվող Էրդողա՞նը, որի նկատմամբ այդ առիթով Արևմուտքը կթուլացնի ճնշումները, թե՞ պետք է հայտարարել, որ զարինը` թունավոր քիմիան, կիրառել են ոչ թե սիրիական ապստամբները` Թուրքիայից Սիրիա մտած, այլ անձամբ ինքը` Ասադը:
Չնայած Թուրքիայի դեպքում պետք է դադարը փոքր-ինչ ձգել, ոչ թե կրկին մեջբերելու Կառլա դե Պոնտիին, ով երեկ ռուսական վերլուծական ծրագրերով հաստատեց, որ զարինը բացառապես օգտագործել են ապստամբները, այլ որ ռուսական կողմը երեկ անվերջ, առանց ուղղակի հղման, տողատակերով, հեռուստակադրերով փորձում էր հասկացնել, որ թուրքական Թաքսիմ հրապարակում ամենաորոշիչ մոդերատորն ու «իրավատերը» ոչ այլ ոք է, եթե ոչ` թուրքական բանակը, որի ներկայացուցիչների դեմ ժամանակին Էրդողանը ահավոր պայքար սկսեց` «բացահայտելով» Էրգենեկոնը. վերջինիս մանկության երազանքն էր` հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, իշխանությունը վերցնել իր ձեռքը:
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաև մեր հարևան Ադրբեջանում: Ալիև-քյորփեն հասկանում է` եթե Արևմուտք սիրող, ՆԱՏՕ-ի անդամ Էրդողանի գործերն են էս օրի, ապա իրե՞նն ինչ կլինեն առաջիկա ընտրություններում: ՈՒ, ինչպես միշտ, օգնության է կանչում պլաստիկորեն վիրահատված, Սարկոզիից լեգեոների օրդեն ստացած յուր խանումին, նշանակում նրան յուր կուստեղակալ, որ եթե հանկարծ ընտրությունների ժամանակ բանը բանից անցնի` «արաբական գարնան» տեսքով: Այդ ժամանակ արդեն բարիկադների վրա կբարձրանա յուր սեքսուալությամբ աշխարհին գերած խանումը, որպես պայքարի գործիք, մարտնչող ոգի, Ալիևների կլանը կփորձի այդպես տրանսֆորմացնել դեմոկրատիան և «արաբական գարունը» առանձին վերցրած մի երկրում` Ադրբեջանում:
Ապա «քյորփեն» հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց` հուսախաբեցնելով իր ամերիկացի «նապարնիկներին»: Արկածախնդրության հորձանուտին հանձնված «քյորփի» համար սա հերիք չէր, մեկ էլ ու երկու «օրինակից» Ադրբեջանն առաջարկեց գազ` Հայաստանին, էժան գնով, ինչն էլ նշանակեց, որ Իլհամը հեչ լավ չէ:
Յոլդաշ, բա մի քանի րոպե առաջ ասել էիր, թե Հայաստանը պետք է դուրս թողնես տարածաշրջանային ծրագրերից, որ «իր մահով մեռնի», բա որ համաձայնեցի՞նք:
Յոլդա՞շ, մեկ-երկու «ազատագրված տարա՞ծք» ես ուզում դրա դիմաց: Բա եղա՞վ: Ժամանակին մենք հեչ չհամաձայնեցինք` Բաքու-Ջեյհանի դիմաց մեկը տանք, էսքան զոհողություններ ապրեցինք, հիմա ինչ լոլոներ ես կապել: Հանուն ո՞ւմ ես կապել: Արևմուտքի սիրտն ես առնո՞ւմ: Մի կողմից: Մյուս կողմից էլ` Ռուսաստանի ա՞չքն ես հանում` Գաբալայից հետո…
Չէ, «քյորփի» գործերն իսկապես լավ չեն։ Նա, «լրիվ, ոնց որ, խառնում ա սաղ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ