«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես հեռանում են սեփական տնից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես հեռանում են սեփական տնից
21.05.2013 | 16:22

Հետևություններ չանող սերնդի սխալները, անկախ իր կամքից, կրկնակի ու անդառնալի են դառնում, հետևանքները՝ անվերականգնելի:

Ամեն մի զինվորի սպանության դեպք արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում: Ամեն մեկն իր բողոքը հայտնում է յուրովի՝ վստահ լինելով, որ ամենաճիշտն ինքն է, չնայած ես միշտ համարել եմ, որ կորստի ցավը ժամանակի հետ զգալու է միայն ծնողը, մերձավոր հարազատը, երբ շուրջը դատարկություն է, ապրելու իմաստը՝ ոչինչ, խելագար ու անհույս սպասումով, որ մի օր որդին տուն կգա…
Իսկ մենք իրավիճակային ռեակցիայից հետո խուսափում ենք բուն թեմայից, հարցերի հարցից:
Լուծե´ք պատերազմի հարցը, պարոնայք, լուծե´ք, ավելի ճիշտ, գտե´ք խաղաղ գոյակցության ձևը հարևանի հետ:
Տղերքը զոհվեցին պատերազմում, որ իրենց զավակներն ապրեն իրենց երազած հայրենիքում՝ խաղաղ ու բարեկեցիկ: Ստացվում է, որ հիմա նրանց զավակների զոհվելու ժամանակն է՝ անորոշ ու մշուշոտ ապագայի համար:
Այսպես հայրենիք չեն կառուցում, այսպես հայրենասիրություն չեն խաղում, այսպես ամեն մեկը յուրովի հեռանում է իր տնից:

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ