Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Պատմության խեղաթյուրու՞մ թե՞ քաղաքականացված պատմություն

Պատմության խեղաթյուրու՞մ թե՞ քաղաքականացված պատմություն
18.08.2024 | 07:59

Օրերս հայտնի դարձավ, որ հերթական ոդիսականից հետո երաշխավորում է ստացել հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, որը կրկին հրատարակության է պատրաստել տխրահռչակ «Մասնակցային դպրոցը»։

Այս դասագրքի 82-րդ էջում Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը համարվում է «բռնակցում»։

Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում` 19-րդ դարի սկզբներին, Արևելյան Հայաստանի տարածքում, ցավոք, գոյություն չուներ որևէ հայկական անկախ կամ կիսանկախ պետական կազմավորում։ Այդ պարագայում, անշուշտ բռնակցում/անեքսիա եզրույթի կիրառումը բացարձակ տեղին կլիներ։

Երկու կայսրությունների միջև մղված պատերազմներում որևէ տարածքի մեկից մյուսին անցնելը բռնակցում կարող է ընկալվել միայն պարտվող կայսրության տեսանկյունից։ Իսկ հայկական տեսանկյունից երևույթի նման մեկնաբանումը պատմական իրողությունների խեղաթյուրման կամ ներկա աշխարհաքաղաքական քամիների ազդեցության արդյունք է։

Հաճախ ենք լսել, որ պատմությունը քաղաքական գիտություն է, սակայն ծայրահեղ քաղաքականացված պատմության ուսուցումը կապ չունի ոչ միայն գիտության հետ, այլ նաև վտանգավոր է կրթության տեսանկյունից։

Միայն պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է լիարժեքորեն կատարել իր կրթական ու դաստիարակչական առաքելությունը։

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Ներկայացվածը ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանի սպառիչ գնահատականն է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3260

Մեկնաբանություններ