Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Աղոթարան

Աղոթարան
15.08.2024 | 00:01

Իմաստութի՛ւն Հօր Յիսուս,

տո՛ւր ինձ զիմաստութիւն

զբարիս խորհել եւ խօսել

եւ գործել առաջի Քո յամենայն ժամ,

ի չար խորհրդոց,

ի բանից եւ ի գործոց

փրկեա՛ զիս.

եւ ողորմեա՛ Քո արարածոց

եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ