Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Արցախի համար ինչ-որ տեսական հնարավորություններ կարող են բացվել միայն Ռուսաստանի հաղթանակի դեպքում

Արցախի համար ինչ-որ տեսական հնարավորություններ կարող են բացվել միայն Ռուսաստանի հաղթանակի դեպքում
26.12.2023 | 14:27

Վերջերս շատ է քննարկվում Սամվել Շահրամանյանի կողմից 2023 թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված հրամանագիրը, դրա իրավական ուժ ունենալու հարցը և այլն։Մի խոսքով, Արցախի հետ կապված քաղաքական գործիչների կողմից քննարկվող հարցերից մեկն է։ Կարծես թե այսօրվա Ռուսաստան-Արևմուտք պատերազմում այդ թղթի գոյությունը կամ չգոյությունն է ինչ-որ բան որոշելու։

Արցախի համար ինչ-որ տեսական հնարավորություններ կարող են բացվել միայն Ռուսաստանի հաղթանակի դեպքում։ Հետևաբար, միայն դեպի Ռուսաստան՝ դեմքով, իսկ դեպի նրա թշնամիներ մեջքով շրջվելը կարող է այդ տեսական հնարավորությունը ստեղծել։

Դեմքով ամբողջովին դեպի Ռուսաստան թեքվելը դեռ առնվազն 2020-ից պետք է արվեր, Ռուսաստանի թշնամիները պետք է հայտարարվեին Արցախի թշնամիներ։ Այնպես, որ աշխարհում այդ լուրը թնդար, որ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, Ռուսաստանի դեմ ծղրտացողները հայտարարվեին Արցախի թշնամիներ։

Այսօր Արևմուտքը Հայաստանի համար է նույն աղետը նախապատրաստում, և արդեն Հայաստանի հերթն է դեմքով դեպի Ռուսաստան շրջվելու, քանի դեռ ուշ չի։

Հ.Գ. Միայն չասեք, որ Հայաստանի դեպքում դա հնարավոր չի, որովհետև ունենք այսօրվա իշխանությունը։ Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմադիրների 99%-ը միայն կես աչքով են դեպի Ռուսաստան, մարմնի մնացած մասերով Արևմուտք են։ Այդ կես աչքն էլ, ինչպես ասում են, «նա վսյակի թող լինի» տարբերակով է։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ