«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հաղթողն անում է այն, ինչ ցանկանում է, պարտվողը հանդուրժում է այն, ինչ պարտավոր է

Հաղթողն անում է այն, ինչ ցանկանում է, պարտվողը հանդուրժում է այն, ինչ պարտավոր է
11.11.2023 | 07:25

30 տարի «միջազգային հանրությունը» թքած ուներ Ադրբեջանի վրա էլ, մեզ վրա էլ: Այժմ էլ է այդպես. ընդամենը առաջարկվում էին փոխզիջումային լուծումներ, որոնց չընդունվելու դեպքում էլ, խնդրեմ, կարելի է հարցն ուժային տարբերակով լուծել:

Կանոնը պարզ է` հաղթողն անում է այն, ինչ ցանկանում է, պարտվողը հանդուրժում է այն, ինչ պարտավոր է, իսկ միջազգային հանրությունը կողքից միշտ ծափ է տալիս կամ դատապարտում:

Իմիջիայլոց, թե´ Ադրբեջանի ներկայիս ղեկավարը, թե´ նրա հայրը, անկախ Թուրքիայի` առաջին Ղարաբաղյան պատերազմում ուղղակիորեն չներգրավվելուց ու ըստ էության շատ չնչին աջակցությունից, երբեք ոչ մի վիրավորական կամ սադրիչ խոսք չեն հնչեցրել իրենց «ռազմավարական դաշնակից» Թուրքիայի հասցեին, դրա համար էլ 30 տարվա ընթացքում ու անց առատ բերքահավաքն են վայելում, ի տարբերություն...

«Хорошему танцору միջազգային հանրություն мешает»:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ