Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Սա խաղ չէ

Սա խաղ չէ
06.10.2023 | 06:58

Մի շատ նուրբ պահ կա. երբ Իրանը հայտարարում է, որ տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխություններն իր համար «կարմիր գիծ» են, ոչ թե նկատի ունի զուտ աշխարհագրական սահմանների փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել գեոպոլիտիկ փոփոխությունների, այլև նկատի ունի տարածաշրջանում նոր ուժերի (ավելի կոնկրետ՝ Արևմուտքի) մուտքը։ Ռուսաստանի ազդեցության փոփոխությունն արևմտյան ազդեցության հաստատմամբ հանգեցնելու է հայ-իրանական հարաբերությունների ճգնաժամի։

Սա պետք է նկատի ունենան բոլոր որոշում կայացնողները, որովհետև նոր աղետի դեպքում ստիպված կլինեն պատասխան տալ ու՝ ո՛չ միայն դատարանների առաջ։

Սա խաղ չէ, սա տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերի և պետականության գոյության մասին է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ