ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ի՞նչ է կատարվում մեր՝ երբեմնի հաղթանակած երկրում

Ի՞նչ է կատարվում մեր՝ երբեմնի հաղթանակած երկրում
02.05.2023 | 10:30

Ինչպե՞ս եղավ, որ անկախացման սկզբում 3,5 մլն բնակչություն, այն ժամանակվա չափանիշներով՝ բավականին զարգացած արդյունաբերություն ունեցող երկիրը դարձավ աշխարհի ամենաաղքատ, դատարկվող, հազարավոր կյանքերի գնով նվաճած հաղթանակն անգամ, օտարների շահերի համար մանրադրամի վերածող ոստիկանական երկիր:

Մեզ ոգևորեցին, իբր կործանվող գնացքից թռչելու ժամանակն է:
Մեզ թռցրեցին... դեպի անորոշություն, առանց ազգային ծրագրի, առանց ազգային գաղափարախոսության, վերջապես՝ առանց արժևորելու ցանկացած երկրի ամենամեծ արժեքը՝ մարդուն:
Մարդուն, որին ստիպեցին լքել երկիրը, դրսում, օտարության մեջ մեծացնել երեխաներին։
Իսկ երեխաներն ակամա սկսում են մտածել և խոսել ո՛չ հայերեն:
Վերջապես, անհայրենիք դառնալու վտանգի դեպքում անգամ դրսում ապրող հային զրկեցին իր հայրենիքի օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցելու իրավունքից:

ՄՂՁԱՎԱՆՋ
Կիսարթուն՝ երազ եմ տեսել.
Գառն էր հսկում ոչխարին,
Հովիվը` կուշտ ու ալարկոտ,
Ստվերում նստած էր քարին:
Լուսինն այնպե՜ս էր փայլփլում`
Գիշերն էր կանթել թևերը,
Մարդկային ուղեղը մթագնել`
Հանճար կոչվեցին բուերը:
Երկիրն այնպե՜ս էր պտտվում՝
Հենց ի՜նքն է տիեզերքի տերը:
-Ի՜նչ արև, ստվե՜ր է վերջապես,-
Լուսնահաչում էին շները:
Ձուն հավին կարդում էր խրատը`
-Դե թռի՜ր, թառիցդ վե՛ր թռիր,
Չե՞ս լսել` Ջոնաթան այն ճայը
Ճախրեց, զարմացրեց աշխարհին:
Բացեցի աչքերս` ի՜նչ տեսնեմ,
Մարդիկ լքում էին տները:
Աղվեսը հավերին էր խեղդում`
Մկներով լցվում էին բները:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ