ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Թշնամուն ցույց տանք, որ մենք ևս պատրաստ ենք կտրուկ հակադարձման

Թշնամուն ցույց տանք, որ մենք ևս պատրաստ ենք կտրուկ հակադարձման
15.01.2023 | 10:42

Արցախի՝ արդեն տևական և առանց այլևայլության ամբողջական հայաթափման նպատակ հետապնդող, ըստ էության, ռազմական պաշարման ոճրագործությունը շարունակվում է քննարկվել բացառապես սոցիալ-քաղաքական շահերի հարթությամբ:

Ըստ այդմ էլ՝ փորձում ենք մեղավորներ կամ պատասխանատու նշանակել, ձեռնպահ մնալով անգամ բանակցություններից՝ պատճառաբանելով, որ դա, իբր, հենց արցախցիների հարցն է:

Եվ այս օրհասական վիճակում «գտնվել է ելքը», դա նշանակված միակ «մեղավորին»՝ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն է: Պարադոքսն այն է, որ քննադատում են տարբեր, անգամ հակադիր ճամբարներից, ընդ որում, շատերը չեն էլ ճանաչում այդ մարդուն: Իմ խնդիրը նրան պաշտպանության տակ առնելը չէ, ինքը դրա մասին ընդհանրապես մտահոգված էլ չէ, իմ խնդիրն այն է, որ հստակ ու անաչառ վերլուծվի իրավիճակը, նենգ թշնամուն ցույց տանք, որ մենք ևս պատրաստ ենք կտրուկ հակադարձման, իսկ թե ինչպե՞ս, դրա պատասխանատուները լավ գիտեն, դա սոցիալական ցանցերի թեմա չէ:

Հ.Գ. Իհարկե, հրաշալի կլիներ, որ նույն «Ավրորայի» մրցանակ ստացած հումանիզմի կարկառուն ներկայացուցիչները և այլ միջազգային ճանաչում ունեցող պատկառելի դեմքերը հիշեին և իրենք իրենց նախաձեռնությամբ քայլերթ կազմակերպեին, բայց նկատենք, որ այդպիսի ակցիաները վարկաբեկելու կամ իրենց շահերին ծառայեցնելու նենգ հնարքներին թշնամին լավ է տիրապետում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 15493

Մեկնաբանություններ