ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Աղետները կանխելու միակ ուղին այդ աղետների՝ կառավարության շենքում նստած գլխավոր պատճառին հեռացնելն է

Աղետները կանխելու միակ ուղին այդ աղետների՝ կառավարության շենքում նստած գլխավոր պատճառին հեռացնելն է
26.05.2024 | 20:07

Հայաստանը զրո դիմադրողականություն ունի։ Ամեն բան, որ կատարվում է մեր երկրում, ի վերջո, աղետ է դառնում գլխներիս։ ՈՒ հենց սրա համար է, որ ասում եմ՝ պետություն չկա։

Հիմա Ալավերդու տարածաշրջանից ստացվող կադրերն եմ նայում ու հստակ տեսնում՝ մարդիկ մենակ են մնացել իրենց խնդիրների առաջ։

Պետությունն այնտեղ էլ չկա։

Բացակա է։

Փոխարենը, վստահ եմ, այսօր Հանրապետության հրապարակում կտեսնենք ոստիկանության հազարավոր զորքեր։ Բանակ, ԱԻՆ, պետություն կառուցելու փոխարեն այս իշխանությունները միայն ոստիկաններ են բուծել։

Ընդ որում, այո՛, հենց բուծել։

ՈՒ այդքանից հետո գտնվում են մարդիկ, որ թույլ են տալիս իրենց քննադատել ժամը 16։00-ին հրապարակում հանրահավաք հրավիրած ազգային ուժերին։

Մինչդեռ աղետները կանխելու միակ ուղին այդ աղետների՝ կառավարության շենքում նստած գլխավոր պատճառին հեռացնելն է։

ՈՒրիշ տարբերակ չկա։

Նիկոլը պետք է հեռանա։

Չի կարելի թույլ տալ, որ նա շարունակի քանդել մեր երկիրը։ Քանի դեռ նա է բազմած վարչապետի աթոռին, բոլոր այս աղետներն օրինաչափ են։

Սա պետք է լավ հասկանանք ու չշեղվենք ամենակարևոր օրակարգից։

Գիտեմ, դժվար է նայել մարդկանց ողբերգությանը։

Բայց նորից եմ կրկնում՝ այս աղետները չեն ընդհատվելու, քանի դեռ պետությունն այս վիճակում է։

Պետք է ազատագրել երկիրը մեզ աղետ բերող չարիքից, վերականգնել պետությունն ու հանգիստ առաջ ընթանալ։

Այլ օրակարգ չկա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ