ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Փողոցները փակում էիք, որ ի՞նչ լինի

Փողոցները փակում էիք, որ ի՞նչ լինի
13.11.2023 | 06:43

Հիշեցի, որ սեպտեմբերի վերջերին ընդդիմությունը մարդկանց դրդում էր, որ փողոցներ փակեն։ Ու խնդալուն էն էր, որ դրդրում էր, բայց էդ փողոց փակելու իմաստը չէր բացատրում։ Ու էդպես էլ մնաց անհայտ՝ փողոցները փակում էիք, որ ի՞նչ լինի։ Որ Արցախը չհանձնվի՞ Ադրբեջանին։ Բայց ո՞նց։

Էստեղ կարելի ա ընդամենը երկու գուշակութուն անել։

Առաջինն էն ա, որ փողոցները փակում եք, որ Երևանում պրոբկեքը շատանան, դրանից իշխանությունները վախենան ու Ալիևին ասեն՝ «Մենք Արցախը չենք հանձնում, քանի որ Երևանում պրոբկեքը շատանացել են»։

Երկրորդ՝ փողոցները փակում եք, որ Երևանում պրոբկեքը շատանան, ու Ալիևը վախենալով ասի. «Ես Արցախը չեմ վերցնում, քանի որ Երևանում պրոբկեքը շատանացել են»։

Էս ա։ Փողոց փակելու ուրիշ դրդապատճառ չկա։

Ու ինչքա՜ն մարդ ծեծվեց, թավալվեց ասֆալտներին ու բանտարկվեց էդ պրոբկեքը շատացնելու պատճառով։

Էս ամբողջը գրվում ա պատմության մեջ։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 8217

Մեկնաբանություններ