Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարգարիտ Եսայան. Ի՞նչու նորից ու դարձյալ ՀՀ առաջին նախագահը իրականությունը փորձեց տեղավորել ծուռ հայելիների մեջ

Մարգարիտ Եսայան. Ի՞նչու նորից ու դարձյալ ՀՀ առաջին նախագահը իրականությունը փորձեց տեղավորել ծուռ հայելիների մեջ
08.04.2020 | 12:27

Ի՞նչու նորից ու դարձյալ ՀՀ առաջին նախագահը իրականությունը փորձեց տեղավորել ծուռ հայելիների մեջ, ի՞նչու փորձեց խոսել ոչ արդարամիտ, իրականությունը աղավաղելով, ի՞նչու ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի դադարեցման մասին խոսեց այն պահին, երբ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կընդունի հրավերը։ Ի՞նչից վախեցան, ի՞նչն է այսքան մտահոգել առաջին նախագահին, որ այսպես անպատրաստ եւ շուտափույթ փորձեց օգնության հասնել իր հոգեզավակին։ Ի՞նչու ոչ մի բառ չասաց երկրորդ նախագահի իրականում ապօրինի անազատության մասին, որ արդեն մեկ տարուց ավելի է ձգվում։ Ի՞նչու ոչ մի ձեւով չդիմեց չորրորդ նախագահին, չկա՞, չո՞ւնենք։


Ի՞՞նչու է ոչ համարժեք եւ կողմնակալ կոչեր անում իշխանությունից հեռացած ուժերին, երբ սխալները եւ պարտությունները այս վիրուսային պատերազմում գրանցում է այսօր գործող իշխանությունը։Ի՞նչու չի նկատում, որ բոլոր արտախորհրդարանական, ընդդիմադիր ուժերը, իր ներկայացրածի հակառակն են անում,իրականում, փորձելով աջակցել, կոչ են անում հասարակությանը լսել արտակարգ դրության պայմաններում պարետի հրահանգները։ Ի՞նչու չի փորձում իր իսկ վերահսկողության եւ օրվա իշխանության վերահսկողության լրատվամիջոցներին խրատներ տալ եւ սթափության կոչել։ Եվ, վերջապես՝ ի՞նչու ՀՀ առաջին նախագահը խոսեց ոչ թե երեկվա խայտառակ լայվից առաջ, այլ դրանից հետո․․․Ենթադրում եմ, որ իր հոգեզավակի իրական վարկանիշի եւ ոտքի տակ երերացող հողի մասին առաջին նախագահը քաջատեղյակ է․․․


Առայժմ միայն հարցեր․․․Ի դեպ, առաջին նախագահի լեզվական, հատկապես գրավոր խոսքը միշտ եղել է առավել վերամբարձ, գրագետ, այս դեպքում , իմ տպավորությամբ, շտապողականության կար, ոճի տարբերություն,կարծես ուրիշ մեկն էր գրել․․Չեմ բացառում, որ գուցե այս վերջին ենթադրությանս մեջ մի քիչ սխալվում եմ․․․Դե, մարդ է, բառամթերքը փոխվել է գուցե։

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ