Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ

Իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ
24.06.2024 | 13:23

Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարներն ու քարտուղարները իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որն իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց:

Դեռ երկու տարի առաջ եմ բարձրաձայնել, որ դատական համակարգում դատավորների կազմի աշխատակիցների աշխատավարձն անչափ ցածր է, բայց դե ՀՀ-ում միայն պարեկների և ուժային կառույցների աշխատավարձներն են բարձրանում` ռեպրեսիաները անխոչընդոտ իրականացնելու համար, իսկ մարդկանց ճակատագրերի հետ առնչվող դատական համակարգի աշխատակիցները ստիպված են մի կերպ գոյատևել, որովհետև, ինչպես միշտ, իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ:

Հ.Գ. Տեղեկությունները հաստատվել են:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4851

Մեկնաբանություններ