ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.06.2024 | 00:01

Ամենախնա՛մ Տէր, դի՛ր պահապան աչաց իմոց զերկիւղ Քո սուրբ՝ ոչ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց՝ ոչ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ՝ ոչ խօսել զստութիւն, եւ սրտի իմոյ՝ ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց՝ ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան: Այլ ուղղեա՛ զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց Քոց յամենայնի. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ