ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիմա նրա շշուկն անգամ հազարապատիկ ավելի բարձր է լսվելու

Հիմա նրա շշուկն անգամ հազարապատիկ ավելի բարձր է լսվելու
17.06.2024 | 08:43

Կարծում եմ, որ Աբրահամին հատկապես չեն ներել Բագրատ Սրբազանի համար միջազգային լրատվականների հետ մեծ ասուլիսի կազմակերպումը։

Թուրքի ծառաները մեծ ցանկություն ունեն իրենց անբարո պրոցեսի հետևանք շեֆին ներկայացնել իբրև միակ և անփոխարինելի լիդեր, իսկ միջազգային լրահոսում այդ բալանսը խախտելը լուրջ հարված է նրանց ծրագրերին։

Աբրահամը հա էլ ուղիղ խոսել է, ու ծեծելով իրեն լռեցնելու փորձերը, մեղմ ասած, սխալ հաշվարկ է։

Հիմա նրա շշուկն անգամ հազարապատիկ ավելի բարձր է լսվելու, քան ձեր ճղճղոցը, որը սպանդանոց տարված խոզի վերջին թպրտոցն է հիշեցնում:

Բան չմնաց, մի քիչ էլ խռխռացեք, ու էլ ստիպված չենք լինի ձեր հակահիգիենիկ ճղճղոցը լսել:

Հ.Գ. Շուտափույթ ապաքինում ընկերոջս, որ արագ վերադառնա շարք:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ