ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեծ յոթնյակը և Ռուսաստանի սառեցված 50 միլիարդ դոլարը

Մեծ յոթնյակը և Ռուսաստանի սառեցված  50 միլիարդ դոլարը
16.06.2024 | 11:24

Շուրջ 80 տարի քիչ թե շատ արդյունավետ գործող միջազգային ֆինանսատնտեսական համակարգը, որ ստեղծվեց 2-րդ համաշխարհայինից հետո՝ Բրետոն Վուդս քաղաքում, մեր օրերում կանգնել է անկման եզրին:

Որպեսզի պարզ պատկերացնեք խնդիրը, հետևյալ օրինակը բերեմ:

Դիցուք, ինչ-որ բանկի մի հաճախորդ ներխուժում է բանկի մյուս հաճախորդին պատկանող հողատարածք և ապօրինի զավթում է դրա մի մասը: Բանկը որոշում է պատժել զավթողին՝ հիմնադիրների թելադրանքով և սառեցնում է զավթողի բանկային ակտիվները: Ացնում է մի որոշ ժամանակ, այս նույն բանկը իր հիմնադիրների որոշմամբ մտածում է այդ սառեցված միջոցներից գոյացած տոկոսադրույքները (մի մեծ գումար) վարկի տեսքով տալ բանկի տուժած հաճախորդին, որ իր վնասները ամոքելու նպատակով օգտագործի:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա արդար է: Բայց սա, տնտեսական տեսանկյունից, ո՛չ արդար է, ո՛չ էլ ճիշտ, և սա այդ բանկի անկման սկիզբն է, որովհետև սրանից հետո, բոլոր մնացյալ հաճախորդները մտածելու են, որ բանկը իրենց էլ կարող է պատժել վատ կամ անցանկալի արարքի համար և յուրացնել ֆինանսական միջոցները: Հետևաբար, ձգտելու են հետզհետե դուրս գալ այդ բանկից:

Այսօր Մեծ յոթնյակը քննարկում էր ռուսներից սառեցրած հարյուրավոր միլիարդների վրա կուտակված շուրջ 50 միլիարդ դոլար տոկոսները վարկով տալ Ուկրաինային: Սրանից առաջ մտածում էին սա Ուկրաինային տալ նույնիսկ անհատույց:

Այս ուղով շարունակելու դեպքում, կգա մի օր, երբ ձեր կուտակած դոլարները մի գեղեցիկ օր սովորական թղթի կտոր կդառնան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ