ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեղեցկություն

Գեղեցկություն
07.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 7

-Ականջ դրեք ինձ և հետևեք իմ ճանապարհին:

Լսեք ինձ, և ձեր հոգիները պիտի ապրեն:

(Ես. ԾԵ. 3):

Ո՛չ միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական գեղեցկության, սրբության գեղեցկության մեջ:

Միշտ ձգտիր հասնել Իմ Թագավորությանը վերաբերող բաներին:

Կենդանական աշխարհի մեջ կենդանին փոխում է իր ձևը, որպեսզի կարողանա հասնել այն ուտելիքին, որից որ սնվել է սիրում;

Երբ դու էլ հասնես Իմ Թագավորության գանձերին, քո բնությունն էլ ամբողջովին կփոխվի, որպեսզի դու էլ կարողանաս առանց դժվարության ստանալ ու վայելել Իմ Թագավորության հրաշալիքները:

Մի պահ կանգ առ այս ճշմարտության վրա:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ