ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Քչերը կհիշեն, բայց հիշողներ անպայման կլինեն

Քչերը կհիշեն, բայց հիշողներ անպայման կլինեն
06.06.2024 | 20:19

Հանրությանը քիչ թե շատ հայտնի որոշ ցինիկ և պիղծ «գոյանքներ», վերջին շրջանում Քրիստոնեական հավատքի, Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ են հնչեցնում:

Տարիներ հետո, երբ նրանք հանկարծակիորեն կնքեն իրենց մահկանացուն, օրինակ, «դառնան որևէ պատահական ավտովթարի զոհ, կամ՝ գնդակահարվեն որևէ ոստիկանի անզգուշաբար արձակած գնդակից, կամ՝ հնարավոր է, անգամ կայծակնահարվեն», և լրատվամիջոցները տարածեն կարճ հաղորդագրություն այդ մասին, ապա շատ քչերը երևի հիշեն նրանց ապականված էության այս օրերի պահվածքն ու խոսույթը:

Քչերը կհիշեն, բայց հիշողներ անպայման կլինեն, ու վերստին կարձանագրեն ցանկացած արարքի հատուցման անխուսափելիության օրինաչափությունը:

Քչերը՝ բայց կհիշեն:

Այդ թվում՝ ես:

Անտարակու՛յս:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ