ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Այդ քաղցր ձայնը

Այդ քաղցր ձայնը
05.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 5

Ես խոսում եմ շատ մեղմ:

Լսեք Իմ ձայնը:

Աշխարհի ձայներին ականջալուր մի՛ եղեք, լսեք միայն Աստվածային քաղցր ձայնը:

Լսե՛ք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի:

Լսե՛ք և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն:

Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ:

Հանգստություն ու մեղմություն բերող այդ քաղցր ձայնը կամոքի ու կբժշկի ձեր վերքերը և զորություն կտա ձեզ, իսկ այնուհետև ձեր պարտքը պիտի լինի թույլ տալ, որ ձեր ուժը դառնա Իմ ուժը:

Մարդու աննշան ուժը լավ է` Իմ ուժի գրանիտի կողքին:

Դուք Իմ ուշադրության կենտրոնում եք:

Երբեք մի մտածեք, որ թողնված եք աշխարհի քմայքին:

Իմ հրեշտակները գիշեր ու ցերեկ պահպանում են ձեզ, որպեսզի ոչինչ չկարողանա ձեզ վնաս պատճառել:

Դուք մեծ երախտագիտությամբ կլցվեք նրանց հանդեպ, եթե գիտենաք, թե ձեզ ուղղված չարության ու նեղության ինչպիսի նետեր են հեռացնում նրանք ձեզնից:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ