Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ G20-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, ՈՒկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացները։ Անկարայում կշարունակվեն երկկողմ հարաբերություններին առնչվող քննարկումները:                
 

Աղոթք դարձած մրմունջ

Աղոթք  դարձած մրմունջ
07.09.2024 | 09:37

Քեզ դուրս նետեցին, դու էլ ու՞մ ես պետք

Պտույտների մեջ այս անհայրենիք,

Հիշողության տաք հովերը երբեք

Չեն դառնալու էլ երազ ու տանիք:

Լույսը բաց մի թող, որ չխավարի,

Գուցե ճամփա կա՞ դեռ որոնելու,

Չկառավարվող ընթացքը վայրի

Տանում է՝ որպես ավարն իր հլու:

Իմ Հայաստանը ու՞մ եմ թողնելու

Այս արնափրփուր խաչմերուկներին,

Ի՞նչ է թաքցրել գունաթափ հեռուն,

Ի՞նչ է խոստանում ծիծաղը նեռի:

Բայց ինքնագլուխ դու դեռ մի մեռիր,

Օրհնված մի ձեռք դռներ է բացում,

Աղոթք է դառնում մրմունջը բառիդ,

Եվ Աստծո սերն է շուրջդ թևածում:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարը` ՎԱՍ-ի

Դիտվել է՝ 4402

Մեկնաբանություններ