ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Էլի «գլուխ սվաղելու» գործին է

Էլի «գլուխ սվաղելու» գործին է
05.06.2024 | 20:13

Ժամանակին Նիկոլն Արցախ էր թռնում «վերտալյոտով», որպեսզի այն կոռոզիայի չենթարկվի, չժանգոտի, առանց թռիչքի չփչանա։

Հիմա էլ, կեղծ ժողովրդավար երևալու նպատակով՝ հեծանիվ քշելով, անգրագետ ու դյուրահավատ սուբյեկտների «գլուխը սվաղելու» փորձն է կրկնել, որպեսզի հեծանիվը չժանգոտի:

Քշում էր շունչը կտրելով, դժվար շնչելով, մարմնի որոշ մասեր զարմանալիորեն խաղացնելով՝ անկախ իր կամքից:

Չաղացել է, դարձել ծանրաշարժ։

Ժամանակ չունի սպորտով զբաղվելու, խնդիրներն են շատ՝ սահմանազատում, սահմանագծում, Մակրոն ու Բլինքեն, Ալիև ու Էրդողան, Կիրանց ու Ոսկեպար, կատաղած Դեբեդ ու Աղստև․․․

Ինքը Պուտինի նման պարապ չի, որ սպորտով զբաղվի:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4512

Մեկնաբանություններ