Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական տուրբուլենտության շրջափուլում

Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական տուրբուլենտության շրջափուլում
19.05.2024 | 14:00

Օրեր առաջ ՀՀ արտգործնախարարը Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց, որ հայկական կողմը, որդեգրելով խաղաղության օրակարգ, պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցներն ապաշրջափակել՝ հիմնվելով երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության պահպանման վրա։

ՀՀ-ի ԱԳՆ-ն նույն դիրքորոշումը հայտնեց նաև Ղազախստանում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։

«Դիվանագիտական լեզվից» թարգմանաբար այս հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ-ն ցանկանում է վավերացնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչն ավտոմատ կերպով կչեղարկի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը, այն է՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ ռուս սահմանապահների առկայությամբ։

Համաձայնագրի վավերացումն առաջին հերթին կախված է Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումից, քանզի ՀՀ-ն այժմ պատրաստակամ է միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմություն հաղորդել 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին։

Մայիսի 8-ին ԵԱՏՄ նիստի շրջանակներում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Պեսկովը հայտարարեց, որ ռուսական ուժերը դուրս են գալու ՀՀ-ի Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ավելացնելով, որ հայկական կողմի խնդրանքով հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին կանգնած ռուս զինվորները կմնան իրենց դիրքերում։

Հատկանշական է, որ մայիսի 8-ի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագիրը» պետք է ստորագրվի հնարավորինս շուտ՝ անուղղակիորեն հակասելով ՌԴ-ի շահերին։

Նշեմ, որ այս պահին «պետական մակարդակով» միայն մեկ կողմ է դեմ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը հետաձգել մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները՝ այս տարվա նոյեմբերի 5-ը։

Այս ֆոնին Հայաստանում ծավալվել է արդարացի պայքար, քանզի ՀՀ-ն, որոշ մարզերում գնալով զիջումների, ցանկանում է վավերացնել Ալմա-Աթայի հռչակագիրը։

Տեսնենք՝ ինչ դիրքորոշում է որդեգրելու Ալիևն այս հարցում, արդյո՞ք կարողանալու է ամբողջական փակուղու առջև կանգնեցնել ռուսական կողմին՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և վավերացնելով Ալմա-Աթայի հռչակագիրը։

Այս սցենարի դեպքում ՌԴ-ին չի մնա ոչ այլ ինչ, քան ռազմական պայքար Թուրքիայի դեմ։

Այս պարագայում տարածաշրջանային խաղը կհետաքրքրանա, քանզի պետք չէ մոռանալ, որ բայդենյան վարչախմբի կողմի F35 կործանիչների մատակարարումը Հունաստանին հիստերիա առաջացրեց Էրդողանի մոտ։

Այս ամենին ավելացնելով քրդական գործոնը Թուրքիայում՝ կարելի է ենթադրել, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Թուրքիան կանգնելու է փակուղու առջև, քանզի տարածաշրջանային լիդերի տիտղոսը նրան կշնորհվի միայն ու միայն ՌԴ-ին ջախջախիչ հարված հասցնելու համար, ինչն անիրատեսական է, քանզի, կարծում եմ, ՌԴ նախագահն այս անգամ ՌԴ-ն փրկելու համար չի կրկնի «Ստալինի սխալը»։

Հ.Գ. Նիկոլը, որպես ՀՀ-ի ղեկավար, ավարտված մարդ է, լինելով վախկոտ, քինախնդիր, պոպուլիստ և ստախոս, սակայն աշխարհաքաղաքական այս տուրբուլենտության շրջափուլն ավարտվելուց հետո միայն պարզ կդառնա, թե ով կարող է հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին։

Սպասենք նոյեմբերի 5-ին:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ