Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օտարների աչքում մենք կասկածելիների ցուցակում ենք, որին պետք է հեռացնել ասպարեզից

Օտարների աչքում մենք կասկածելիների ցուցակում ենք, որին պետք է հեռացնել ասպարեզից
22.02.2024 | 06:54

Մարդկային տարբեր մասշտաբի համակարգերի միջև մրցակցային պայքարի ու թշնամությունների պատմությունն ասում է, որ որևէ մեկի համար ամենամեծ վտանգը գոյաբանական հակառակ շահերով մրցակից ուժն է, անկախ նրանից, թե այդ ուժն ինչ տեսք ունի՝ ֆիզիկակա՞ն, թե՞ մտավոր, պոտենցիա՞լ ուժ է, թե՞ արդեն գործող։

Այս իմաստով մրցակցային պայքարում դոմինանտ ուժ մնալու համար կարևոր է ոչ միայն գործող իրական ուժերի հետ հաշվի նստելը, այլ նաև ուրիշների կողմից իրական ուժ դառնալու պոտենցիալ հնարավորությունները մանրամասնորեն գնահատելը։

Հենց այս տեսանկյունից էլ մենք որոշ օտարների աչքում կասկածելիների ցուցակում ենք, որին պետք է բոլոր միջոցներով հեռացնել ասպարեզից։

Պոտենցիալ հնարավորություններ ունեցողների ցուցակում մեզ տեսնելը հիմնված է պատմական հավաստի փաստերի վրա, որոնք ասում են, որ իրական հնարավորություն ունենալու դեպքերում մենք այն օգտագործել ենք ամբողջությամբ և ռացիոնալ ձևերով։

Եթե ուրիշների ստեղծած կայուն պետականությունների սահմաններում մեր ունեցած հաջողությունների երկար շարքից վերցնենք մի քանի ամենակարևորները, ապա կունենանք հետևալ մոտավոր ու հակիրճ պատկերը։

1․ Մեր հաջողությունը Բյուզանդական կայսրության մեջ, բազմաթիվ զորավարների, գիտության ու պետական գործիչների և, վերջապես, կայսերական Մակեդոնյան հարստության տեսքով։

2․ Միջնադարյան տարանցիկ առևտրի և կապիտալիզմի սկզբնավորման գործի հետ կապված մրցակցային պայքարում մեր ունեցած մեծ հաջողությունը, որը արժանացել է բարձր գնահատականի Ռուսական կայսրության և այնպիսի հայտնի անհատների կողմից, ինչպիսիք են Իմանուիլ Կանտը, Առնոլդ Թոյնբին և բազմաթիվ ուրիշներ։

3․ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Կովկասում և, ընդհանրապես, Ռուսական կայսրության մեջ առևտրական, բիզնես և արդյունաբերական ոլորտների մեր հաջողությունները։

Նման հարցերին լուրջ մոտեցում ունեցողների համար նշված ժամանակներում ու տարբեր ոլորտներում մեր ունեցած հաջողությունները հավաստի նշան են, որ հերթական անգամ որևէ հնարավորություն ունենալու դեպքում մենք կարող ենք դառնալ իրական ուժ կամ էլ լրջորեն նպաստել ուրիշի իրական ուժ դառնալուն։

Այս իմաստով, ասվածները հասկացողների համար առաջին քայլը պետք է լիներ մեր չկայացած պետականությունը վերացնելը, անկախ նրանից, որ նշված հաջողություններին մենք հասել ենք ուրիշների ստեղծած նպաստավոր պայմաններում։

Եվ այս իմաստով էլ մենք բախվում ենք մեր իսկ էության հետ կապված այնպիսի եզակի երևույթի հետ, ինչպիսին է մեր ավելի մեծ հաջողություններ ունենալը պետականություն չունենալու դեպքում, քան պետականություն ունենալու պայմաններում։

Վերջինիս պատճառներից մեկն էլ այն է, որ պետականություն չունենալու դեպքում մեր մրցակիցները ուրիշներն են, իսկ պետականություն ունենալու դեպքում՝ մենք ինքներս։

Մի հանգամանք, որը ամենայն մանրամասնությամբ հասկանալու և հաշվի առնելու կարիք ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ