Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արևմուտքի սուր գործիք Թուրքիան

Արևմուտքի սուր գործիք Թուրքիան
30.01.2024 | 07:24

«Ռուս-թուրքական դաշինք», «ռուս-թուրքական վանդակ» ասողների կամ արևմտյան գործակալական ցանցի կողմից աննկատ մնաց Թուրքիայի կողմից Շվեդիայի մուտքի վավերացումը ՆԱՏՕ և դրա դիմաց Թուրքիային տրվելիք F-16-երի խմբաքանակի և 20 միլիարդ դոլարի մասին լուրը:

«Ռուս-թուրքական դաշինք» խոսույթը Արևմուտքի կողմից հայաստանյան տեղեկատվական դաշտ գցվեց 2016-ի «Քառօրյա պատերազմից» հետո, որի նպատակը դեռ այն ժամանակներից Հայաստանն այս օրվան հասցնելն էր:

Այս խոսույթը քարացրեց 2016 թվականի հեղաշրջման փորձը Թուրքիայում, երբ ամբողջ արևմտյան գործակալական ցանցը լծվեց այն քարոզին, թե իբր Էրդողանին հաջողվել է փրկվել Ռուսաստանի օգնությամբ, եթե սա իրականության հետ աղերս ունենար, ապա պետք է Թուրքիան արագ կապերը խզեր ՆԱՏՕ-ի հետ և շարժվեր դեպի ՀԱՊԿ, բայց այս ամենն այն դեպքում, եթե իրականության հետ աղերս ունենար այդ, նաև մի այլ հատկանշական պահ. Բրիտանական Թագավորությունում, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, եթե մի պաշտոնյա ձախողում է իր պաշտոնում, գործից հեռացնում են, ոչ թե պաշտոնը բարձրացնում:

Ռիչարդ Մուր՝ ներկայումս Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության պետ, 2014-2017թթ. Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան: 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Մուրը եղել է դեսպան, իր դեսպանության օրոք, եթե Էրդողանին կարողանում է «փրկել» Ռուսաստանը հեղաշրջումից, նշանակում է Մուրը նման է ՀՀ դեսպանների հիմնական մասին՝ զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց հիմնական գործից, իսկ Մուրի նման առաջխաղացումն այլ բանի մասին է, Մուրը կայացրեց էրդողանյան կամ կրոնաազգայնական Թուրքիան:

Այս պրոցեսը սկսվել է նախորդ դարի վերջերից. աշխարհի տարբեր կետերում հանդիպելով Ռուսաստանի հակազդեցությանը՝ Արևմուտքը Թուրքիային վերադարձրեց հին առաքելությանը՝ սուր գործիք Ռուսաստանի դեմ, իսկ աշխարհիկ Թուրքիան չէր կարող լինել այդ գործիքը, դրա համար պետք էր ստեղծել կրոնաազգայնական Թուրքիա, գաղափարական հիմքում դնելով լեզուն, թյուրքալեզու պետություններին և ազգերին համախմբելու համար, գործի դրվեց շատերիս հայտնի պանթուրքիզմի գաղափարը, որի աշխարհագրությունն Ադրիատիկից հասնում է մինչև Սիբիր և Չինաստանի հյուսիս՝ ներառելով ամբողջ Միջին Ասիան և Հարավային Կովկասը:

Երիտթուրքերի հեղափոխությունից (1908թ.) հետո, աշխարհիկ Թուրքիայի երաշխավորը եղել է թուրքական բանակը, դրա առաջին ապացույցը եղել է 1909 թվականի Աբդուլ Համիդի հեղաշրջման փորձի տապալումը, որը տապալեց թուրքական բանակը. 2016 թվականի հուլիսյան դեպքերը աշխարհիկ Թուրքիայի երաշխավոր թուրքական բանակի չեզոքացման ակտն էր և կրոնաազգայնական Թուրքիայի ծնունդը:

Մինչ կրոնաազգայնական Թուրքիայի ուղիղ առճակատումը Ռուսաստանի հետ, Արևմուտքին պետք էր հզորացնել Ադրբեջանը Հայաստանի հաշվին: Ռուսաստանին այս պրոցեսից չեզոք պահելու համար պետք էր Հայաստանում սկսել հակառուսական մեծ ակտեր, Ադրբեջան-Արևմուտք արհեստական հակամարտություն, ինչն ավելի տեսանելի է, քան տարիներ առաջ:

Հարավային Կովկասում այս պրոցեսը եղել է Մեծ Բրիտանիայի և Վատիկանի ուղիղ կուրացիայի տակ, սրանով պայմամավորված է Արմեն Սարգսյանի նախագահ կարգվելը և հակառուսական գլխավոր անցքերում՝ «թավշյա հեղափոխության» և 44-օրյա պատերազմի էպիկենտրոններում նրա լինելը, որից հետո տարածաշրջանում Հռոմի պապի կողմից ամենաբարձր շքանշանին արժանանալը:

Աշխարհում մեծ փոփոխություններին (միաբևեռ աշխարհի վախճան և բազմաբևեռ աշխարհի ծնունդ) նախորդելու է քաոսը, և այդ քաոսի ժամանակ է գործելու Արևմուտքի սուր գործիք Թուրքիան, որի առաջին ուղղությունը լինելու է Հարավային Կովկասը:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 9236

Մեկնաբանություններ