ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կենսաբանական պատերազմը շարունակվում է. «Իքս հիվանդություն» կամ՝ մարդկությունը նոր փորձության առջև-2

Կենսաբանական պատերազմը շարունակվում է. «Իքս հիվանդություն» կամ՝ մարդկությունը նոր փորձության առջև-2
17.01.2024 | 13:49

Ասում են, թե մահացությունը կարող է 20 անգամ գերազանցել COVID-19-ին

(սկիզբը`այստեղ)

Աշխարհի ճիվաղները պատրաստվում են COVID-19-ից նույնիսկ մինչև 20 անգամ ավելի մահացու վարակ բաց թողնել, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ուրիշներ երևի նախապես այդ մասին մի բան գիտեն, որ Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարվել է հունվարի 17- ին «X հիվանդության» մասին նստաշրջան:

Դավոսում քննարկելու են «Հիվանդություն X»- ը՝ տեսականորեն անհայտ, շրջանառության մեջ փաստացի գոյություն չունեցող ախտածին, որը կարող է առաջացնել համաճարակ կամ նույնիսկ համավարակ: Կարճ ասած՝ տեսականորեն անհայտ է, բայց գիտեն, որ հայտնի է դառնալու…

Այսօր` հունվարի 17-ին կայանալիք հանդիպմանը քննարկվելու է առողջապահության ուժեղացումը՝ հնարավոր սպառնալիքը հետ մղելու համար:

Ռուսաստանն արդեն հասկացրել է, որ ԱՀԿ- ի և այլոց նախաձեռնած այդ «խաղի» մեջ (ինչ ջանքեր պետք է ձեռնարկվեն առողջապահական համակարգն առաջիկա մարտահրավերներին նախապատրաստելու համար) չի մտնելու:

«Ռոսպոտրեբնադզորում» հայտարարել են, որ տնտեսական դրդապատճառներ են տեսել «X հիվանդության» մասին հայտարարություններում, և որ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները կենսաբանական սպառնալիքները, այդ թվում՝ «X հիվանդությունը» հաջողությամբ հետ մղելու համար։ Ընդգծենք, որ տնտեսական դրդապատճառները ներդրումների ներգրավումն է, ինչպես նաև տարբեր երկրներին պատվաստանյութեր վաճառելով, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների շահույթներ ստանալը:

«Ռուսաստանն, իր հերթին, ունի ամբողջ անհրաժեշտ ներուժը՝ ցանկացած բնույթի կենսաբանական սպառնալիքներին հակազդելու համար, այդ թվում՝ «X հիվանդությանը», և ժամանակին ու համարժեք արձագանքելու դրանց»,- «Коммерсантъ»- իփոխանցմամբ, լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզոր»- ի ներկայացուցիչը»:

Այդպե՞ս է դա արդյոք, իհարկե, ցույց կտա միայն ժամանակը:

«Ռոսպոտրեբնադզոր»- ի ներկայացուցիչը նշել է նաև, որ «X հիվանդության» ընդգրկումը Համաշխարհային տնտեսական համաժողովի օրակարգում, ինչպես նաև «մասնակիցների ֆինանսապես շահագրգիռ կազմը, որը ներառում է խոշոր դեղագործական ընկերություններ, ցույց է տալիս, որ նստաշրջանի երկխոսությունը պտտվելու է ներդրումների ավելացման շուրջ»:

Ռուսական գերատեսչության ներկայացուցիչը նշելով, որ հնարավոր համավարակներին պատրաստվածությունը քննարկվում է տարբեր հարթակներում և համաժողովներում, ընդգծել է.

«Սակայն քննարկմանը (Համաշխարհային տնտեսական համաժողովի այսօրվա նստաշրջանում.- Ա.Հ.) համաշխարհային փորձագետների և համաճարակաբանների մասնակցությունը, որոնք անմիջականորեն զբաղվում են նոր համաճարակների ռիսկերի գնահատմամբ և դրանց պատրաստության միջոցառումներով, նախատեսված չէ»:

«Ռոսպոտրեբնադզոր»- ի մամուլի ծառայությունում, «Интерфакс»- իտեղեկացմամբ, նշել են, որ COVID-19 համավարակի ավարտից հետո ԱՀԿ-ն բազմիցս փորձում է առաջ տանել առողջապահության գլոբալ ճարտարապետության բարեփոխման անհրաժեշտության գաղափարը՝ որպես հիմնավորում բերելով ապագա սպառնալիքները, խոսելով դրանց համար աշխարհի անպատրաստ լինելու մասին և կոչ անելով ավելացնել կազմակերպության ֆինանսավորումը:

Այստեղ ընդգծենք, որ խոսքն իրականում առողջապահության գլոբալ ճարտարապետության ոչ թե բարեփոխման, այլ չարեփոխման մասին է, որում, ի տարբերություն Ռուսաստանի, ցավոք, պատրաստվում է ընդգրկվել նաև Հայաստանը (ավելի ճիշտ, Նիկոլի ոհմակը մտադիր է ընդգրկել Հայաստանը):

«Ռոսպոտրեբնադզորում» հավելել են, որ ««X հիվանդության» ընդգրկումը Դավոսի օրակարգում և ֆինանսապես շահագրգիռ մասնակիցների կազմը, որը ներառում է խոշոր դեղագործական ընկերություններ, ցույց է տալիս, որ նստաշրջանի երկխոսությունը պտտվելու է ներդրումների ավելացման շուրջ: Սա հատկապես ձեռնտու է խոշոր դեղագործական ընկերություններին, որոնք, իբր, ցույց են տալիս իրենց հեռատես մոտեցումը համավարակի պատրաստվածության ապահովման հարցում, ուստի հարցը քննարկում են Համաշխարհային տնտեսական համաժողովում»:

Ինչ է «X հիվանդությունը»… «X հիվանդություն» են անվանում համավարակի առաջացման ռիսկերով բնութագրվող մահացու հիպոթետիկ հիվանդությունը, որն առաջացել է նախկինում անհայտ կամ մարդկանց համար նախկինում ոչ վտանգավոր հարուցիչով: Նման վարակը կարող է հայտնվել կենսալաբորատորիայում վիրուսի արհեստական մուտացիայի, այն կենսաահաբեկչության, կենսաբանական պատերազմի նպատակներով օգտագործելու կամ կենսալաբորատորիայից անզգուշության արդյունքում դուրս գալու հետևանքով: «X հիվանդություն» տերմինը ստեղծվել է ԱՀԿ- ի կողմից:

Բժիշկները հաճախ անվանում էին «X վարակ» հիվանդությունը, որը ծագել էր Չինաստանում 2019-ի վերջին և այնտեղից տարածվել ամբողջ մոլորակի վրա: Ըստ ԱՀԿ- ի տվյալների, աշխարհում COVID-19- ից մոտ 6,9 միլիոն մահվան դեպք է եղել, ինչը կորոնավիրուսային համաճարակը դարձնում է պատմության մեջ ամենամահաբերներից մեկը:

Որոշ բժիշկներ վախենում են, որ անկանխատեսելիության պատճառով հաջորդ «X հիվանդությունը» կարող է ավելի վտանգավոր լինել: ԱՀԿ- ի հետազոտողները կանխատեսում են, որ վատագույն սցենարի դեպքում նոր վարակը կարող է մահացության ցուցանիշով 20 անգամ գերազանցել COVID-19-ը: ՈՒշագրավ է, որ ԱՀԿ- ն դեռ 2018 թ. փետրվարին «X հիվանդությունը» մտցրել է այն ախտածինների և հիվանդությունների ցանկում, որոնք պահանջում են պատվաստանյութերի կամ բուժման միջոցների հրատապ մշակում: Ամերիկացի իմունաբան և նախկինում Սպիտակ տան բժշկական խորհրդատու Էնթոնի Ֆաուչիի խոսքով՝ մարդկությանն «ամենից հաճախ հարվածում է հենց այն, ինչ նա չի ակնկալում»:

2021թ. հունվարին նոր վարակների առաջացումը չի բացառել Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Նրա հայտարարության առիթ էին դարձել Կոնգոյում մահացու վտանգավոր «X հիվանդության» առաջացման մասին լուրերը։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ