«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պայքարողի մոտ քայլ առ քայլ դռներ են բացվելու

Պայքարողի մոտ քայլ առ քայլ դռներ են բացվելու
12.11.2023 | 13:12

Լինել հաջողակ՝ նշանակում է լինել դրան հոգեբանորեն տրամադրված։

Տրամադրվածությունը ստեղծում է էներգետիկա, և երբ սկսում ես շարժվել, ապա անկախ քեզնից քո շուրջը նույնպես սկսում է շարժվել։ Երբ սկսում էի ՏՏ բիզնեսը՝ 0-ի վրա էի, և խնդիր կար համակարգիչներ ու հեռախոսներ գնելու։ Բայց հենց սկսեցի գործել, անկախ ինձնից, սկսեցին դռներ բացվել։ Ընկերս՝ Գոռը, բանկից իր անունով վարկ վերցրեց ու տվեց ինձ, հարազատներս, ով ինչով կարողացավ, օգնեցին։ Արդյունքում՝ համակարգիչներն էլ եղան, ու քայլ առ քայլ ամեն ինչն էլ ստացվեց։

Եթե ես ինքս չսկսեի գործել՝ ոչ մեկը չէր գնալու վարկ վերցներ ու տար ինձ։ Թախտին նստած ու չգործելու համար 1000 հիմնավոր պատճառ ունեցող մարդուն ոչ ոք երբեք չի օգնում։ Իմ հետագա փորձն էլ ցույց տվեց, որ պայքարող մարդու առաջ միշտ դռներ են բացվում։

Այս նույն երևույթը երկրի մասշտաբով է։ Գաղափարախոսական տարբերություններից բացի կա մեկ հարթություն ևս՝ հաջողականության ու լուզերության արժեհամակարգերի դիմադրությունը։

Լուզերները միշտ ունեն չգործելու 1000 հիմնավոր պատճառ. «թուրքերը շատ են», «դաշնակից չունենք», «հարևան վաղոն կաբելը կտրումա», «այ, որ ջևելին ու հայմարս լիներ», «օդը բացա», «ատամները սեղմած սպասենք», «մենք ո՞նց կարանք», «կրթված չենք», «անցյալը չի թողնում շնչենք», ու այսպես շարունակ։

Իսկ հաջողականության կողմնակիցները առաջարկում են, անկախ հանգամանքներից, չհանձնվել ու գործ անելով պայքարել։ Պայքարողի մոտ քայլ առ քայլ դռներ են բացվելու. հայտնվելու են դաշնակիցներ ու օգնողներ, անցյալի հետ կռիվ տալու ու ատամները սեղմած ապագայի հույսի փոխարեն ներկան ենք կերտելու։ Ու հանկարծ պարզվելու է, որ մենք կարող ենք, այն էլ ոնց կարող ենք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ