Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Արցախի անկումը վերջնական չէ, քանի դեռ այն որևէ փաստաթղթով չի ճանաչվել

Արցախի անկումը վերջնական չէ, քանի դեռ այն որևէ փաստաթղթով չի ճանաչվել
01.11.2023 | 15:07

Մոտակա օրերին նախատեսվում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության դրույթների շուրջ լսումներ ՀՀ ազգային ժողովի կողմից։

Արցախի անկումը վերջնական չէ, քանի դեռ այն որևէ փաստաթղթով չի ճանաչվել, ուստի ավելի կարևոր է ներկա իշխանություններին արգելել Արցախը թշնամի պետության կազմում ճանաչելը օրենսդրական որևէ փաստաթղթով։

Միևնույն ժամանակ էթնիկ զտման, ցեղասպանության ժխտման մասով անհրաժեշտ է ծանրագույն քրեական պատիժներ սահմանել այն ժխտողների նկատմամբ։

«Հայաքվեն» ՀՀ սահմանադրության պահպանման առաջամարտիկն է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/reel/353727807222714?mibextid=kcDB8O

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ