Ադրբեջանն ու Թուրքիան լայնամասշտաբ համատեղ զորավարժություններ են անցկացնում հոկտեմբերի 23-ից 25-ը: Հիմնական ուղղություններն էլ՝ Բաքու, Նախիջևանի ինքնավար հանրապետություն և Արցախի օկուպացված շրջաններ: Երեկ Ալիևը Ֆիզուլիում հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք ավելացնելու են երկրի ռազմական բյուջեն, որպեսզի «բոլորը տեսնեն, որ երկաթյա բռունցքը իր տեղում է»:
Իհարկե, կարելի է անտեսել այս բոլոր զարգացումներն ու խոսել «խաղաղության խաչմերուկների» և այլ դատարկ ու անբովանդակ օրակարգերի շուրջ, բայց փաստն այն է, որ մեր հակառակորդները շատ ավելի հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որոնց հաստատ թղթերով ու բառերով չէ, որ պետք է դիմակայել:
Տաթևիկ Հայրապետյան