ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Թվայնացման գեներալներն» ու գորշ չինովնիկները

«Թվայնացման գեներալներն» ու գորշ չինովնիկները
09.04.2024 | 12:55

Էթիկական ու բարոյական նկատառումներից դրդված՝ մի ծանր հետևություն պետք է անեմ, որքան էլ ցանկություն չկա:

Ես ինձ գիտնական չեմ համարում։ Մոսկվայում 1995-1996 թվականներին չհաջողվեց թեկնածուական պաշտպանել, որովհետև այդ ծանր տարիներին ղեկավար չկար, որը հավատար, որ իսլամական կազմակերպությունները պատրաստվում էին ամբողջ ծավալով օգտագործել նոր տեղեկատվական տեխնոլոգիաները։

Միշտ հարգանքով ու ակնածանքով եմ վերաբերվել գիտնականներին, բայց այն, ինչ տեսա Հայաստանում այս 3,5 տարիներին, շատ խորը հիասթափեցրեց ինձ։

Աղմուկ-աղաղակ, փիառ ու ճոխ միջոցառումներ, լրատվական փքուն լուսաբանումներ, բայց բոլորը՝ անպտուղ։

44-օրյա պատերազմում զոհված կամավոր Սևակ Մնացականյանի մարգարեական կոչը, որ 21-րդ՝ գիտության ու տեխնոլոգիաների դարում մենք պետք է ցատկ կատարեք, որպեսզի այլևս չպարտվենք դարի սուր հակամարտություններում, այդպես էլ մնաց չլսված։

Գիտեք, որ այս պահին զբաղվում եմ մեծ տվյալների հավաքով՝ մեր ազգային հավաքական բանականության ստեղծման նպատակով։ Մի քանի առանցքային ոլորտների համար հավաքել եմ տվյալները և հասել եմ գիտությանն ու կրթությանը։

Այստեղ ուղղակի սարսափելի վիճակ է։ Մտավորական կոչվող ոլորտային պատասխանատուները, կներեք, բայց հետույքով են իրականացրել «թվայնացումը»։ Թվայնացման տակ նրանք հասկացել են գունազարդումը՝ կամայական ոճավորումը թղթային տրամաբանությամբ։ Կարճ ասած, այդ «թվայնացած» պատճենները նախատեսված են միայն ընթերցման համար։

Ծայրահեղ դժվար է օգտագործել դրանց բուն բովանդակությունն ընդհանուր գիտելիքների ակումուլյացիայի համար։

Ինչքա՜ն գումարներ, տեխնիկա և վարչական ռեսուրսներ են օգտագործվել հայերեն տեքստերի «թվայնացման» այս աննպատակ «նպատակի» համար։

Ինչքա՜ն փքուն ու ցուցադրական պարգևատրումներ, մեդալներ են իրար մեջ բաժանվել:

Համակարգային մտածողությամբ մի մարդ չի գտնվել այս «թվայնացման գեներալների» ու գորշ չինովնիկների մեջ, որ մի քայլ առաջ նայեր։

Այ էսպես էլ զարգացել է գաղութը գլոբալիզացման թրթուրների տակ։

Օտար լեզուներով նյութերը փոխանցվել են դուրս՝ հատուկ ստանդարտներով կանոնակարգված։

Ախր ես դեռ 1991-1992 թվականներին, երբ ճակատագրի բերումով հայտնվել էի «ՀայՀամակարգիչ» ընկերություննում, հասկանում էի, որ տեքստերի բուն բովանդակությունը պետք չէ խառնել դրանց արտաքին ձևավորման հետ։ Դրա համար մենք առանձին տեղում պահում էինք տեքստերի բուն բովանդակությունը։

Մինչև հիմա թվային տեքստերի շատ մեծ գրադարան ունեմ, որը կարող եմ օգտագործել ընդհանուր որոնման և այլ նպատակներով։

Ու էս մարդիկ, որոնք նշանակվել են թվայնացման պատասխանատուներ, հարյուրներով ու հազարներով չեն իմացել այս տարրական ճշմարտությունը։

Հենց այսպես էլ «զարգացրել» են գիտությունն ու կրթությունը, որ արդեն 3,5 տարի ոչ մի օգուտ չի տվել այս աննախադեպ ներքին ու արտաքին գերճգնաժամից դուրս գալու, ինչքան էլ փքուն ու ճչուն են գիտական կամ կրթական միջոցառումները։

Սակայն իրավիճակն անհույս չէ։ Մի բան կանենք մեր տվյալները դուրս հանելու ցուցադրական ու բուտաֆորիկ այս խառնակույտից։ Մի փոքր խմբով նախապատրաստական աշխատանք ենք տանում այս պահին։

Դժվար խնդիր է, բայց կանենք։

Իսկ այս խայտառակ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հին՝ նեոգաղութային համակարգը պետք է կործանվի։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ