Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ըստ ռուսախոս ուկրաինական տելեգրամ ալիքների, երկրի նախագահին զեկուցել է հարավային ճակատում հակահարձակումը դադարեցնելու և տակտիկական պաշտպանությանն անցնելու մասին: Իսկ ռուսներն արդեն անցնում են հակահարձակման թե՛ հարավում, և թե՛ հատկապես արևելքում: Եվ ինչպես երևում է, ուկրաինական պաշտպանությունը տակտիկականից շուտով կվերածվի սովորականի, իսկ այնուհետև՝ նահանջի:
Կարծում եմ, որ հենց այդ պատճառով Իլհամը արագացրեց Արցախի հարցի վերջնական լուծումը: Եվ եթե մեր գլխավոր հրամանատարը լիներ ոչ թե Նիկոլը, այլ ադեկվատ անձնավորություն, ապա մենք կարող էինք թե՛ դիմակայել թշնամուն, և թե՛ պահպանել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:
Վախթանգ Սիրադեղյան