Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ ՈՒկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ

Պենտագոնի ֆինանսավորմամբ ՈՒկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ
09.03.2022 | 23:46

Խարկովում Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող կենսալաբորատորիայում, ինչպես արդեն նշել ենք մարտի 3-ին հրապարակված մեր հոդվածում, աշխարհի ամենահրեշավոր վիրուսն է ստեղծվել` բնական ծաղկի (օսպայի) գենոմի փոփոխությամբ ստացված դրա առավել վարակելի ու մահացու տարբերակը, որով վարակվելու դեպքում մահացությունը կազմում է 80-85%:

Այսինքն` շուրջ 18 անգամ ավելի, քան կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող մահացությունը: Հույժ վտանգավոր այդ վիրուսի նմուշները կամ շտամները, Խարկով ռուսական զորքերի մասնակի մուտքից առաջ, շտապ տեղափոխվել են անհայտ ուղղությամբ (հավանաբար՝ ԱՄՆ, Լեհաստան կամ ՈՒկրաինայում մեկ այլ վայր): Ինչպես Կիևում ու Լվովում, այնպես էլ Խարկովում ԱՄՆ-ի ներկայացուցչության կողքին նկատվել է ամերիկյան ռազմական տեխնիկայի հատուկ շարասյուն, որով բեռներ են տեղափոխել բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանության մակնշում ունեցող բեռնարկղերով։ 2022թ. հունվարի սկզբին ռուսական հետախուզության ձեռքն է ընկել տեղեկություն այն մասին, որ Պենտագոնի ռազմական մանրէաբանները Խարկովի կենսալաբորատորիայից զեկույց են ուղարկել ԱՄՆ ԶՈՒ շտաբների միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարկ Միլիին, նշելով, որ իրենց հաջողվել է հասնել բնական ծաղկի վիրուսի գենոմի եզակի կառուցվածքի, որը կարող է քողարկվել որպես բոլորին հայտնի SARS-CoV-2 (կորոնավիրուս):

Ռուսատյաց մի քանի արևմտամետներ կամ արևմտապաշտներ (հավանաբար «Սասնա ծռեր» կամ ԱԺԲ կոչվածից) հոդվածում հրապարակված տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փորձեցին ներկայացնել սուտ, կեղծիք` իբր ՈՒկրաինայում ռուսական «ագրեսիան» հիմնավորելու, արդարացնելու նպատակ ունեցող, բայց, ի գիտություն սատանային գիտակցաբար, թե անգիտակցորեն ծառայողների, փաստերը զորեղ բան են: Ռուսաստանի տրամադրության տակ, հետախուզական տեղեկություններից բացի, հայտվել են նաև փաստաթղթեր, որոնց մասին առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կբարձրաձայնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ավելին` սպասելի է, որ վերոնշյալ փաստաթղթերը կներկայացվեն նաև միջազգային համապատասխան դատական ատյանի քննությանը, դատին, քանի որ խախտվել են համաշխարհային անվտանգության հետ սերտորեն կապված ՄԱԿ-ի մի շատ կարևոր կոնվենցիայի պահանջները, բացի այդ, կատարվել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Իսկ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մարտի 6-ի ճեպազրույցում հայտնեց, որ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ընթացքում բացահայտվել են ՈՒկրաինայում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոնի) ֆինանսավորմամբ ռազմակենսաբանական ծրագրի իրականացման հետքերը մաքրելու նպատակով Կիևի ռեժիմի կողմից ձեռնարկված արտակարգ միջոցառումների փաստեր: ՈՒկրաինայի իշխանությունները շտապ վերացրել են Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ռազմակենսաբանական ծրագրի հետքերը։ Ինչպես տեղեկացրեց Կոնաշենկովը, Ռուսաստանն ՈՒկրաինայի կենսալաբորատորիաների աշխատակիցներից փաստաթղթեր է ստացել, որոնցով նրանցից պահանջվել է փետրվարի 24-ին արտակարգ ռեժիմով, անհապաղ ոչնչացնել ժանտախտ, սիբիրյան խոց, խոլերա, տուլարեմիա և այլ մահացու հիվանդություններ հարուցող առանձնապես վտանգավոր ախտածինները: ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ այդ փաստաթղթերն ուսումնասիրվում են ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետների կողմից:

«Ակնհայտ է, որ ռազմական հատուկ գործողության հենց սկզբից Պենտագոնում լուրջ մտավախություններ են առաջացել ՈՒկրաինայի տարածքում իրականացվող գաղտնի կենսաբանական փորձերի բացահայտման կապակցությամբ,- ասաց Կոնաշենկովը:-Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ ՈՒկրաինայում, Ռուսաստանի տարածքին անմիջականորեն մոտ գտնվող կենսալաբորիատորիաներում իրականացվել են կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման աշխատանքներ:

ԱՄՆ-ի և ՈՒկրաինայի կողմից «Բակտերիոլոգիան (կենսաբանական) և թունավոր զենքերի արգելման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտման փաստերի բացահայտում թույլ չտալու համար, ՈՒկրաինայի առողջապահության նախարարության կողմից երկրի տարածքում գտնվող բոլոր կենսալաբորատորիաներին վտանգավոր ախտածինների պահուստների արտակարգ ոչնչացման կարգադրություն է ուղարկվել: Մոտակա ժամանակներում մենք կներկայացնենք ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները»:

Հիշյալ փաստաթղթերի մի մասը, ինչպես նաև Պոլտավայի և Խարկովի կենսալաբորատորիաներում նշված ախտածինների ոչնչացման արձանագրությունները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հենց մարտի 6-ի ճեպազրույցում՝ Կոնաշենկովի խոսքի ավարտից հետո: Ոչնչացման արձանագրությունների վերլուծությունը, ինչպես մարտի 7-ի ճեպազրույցում, ТАСС-ի տեղեկացմամբ, հայտնել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, ցույց է տալիս, որ Լվովի կենսաբանական լաբորատորիայում ոչնչացվել են ժանտախտի, սիբիրյան խոցի և բրուցելյոզի ախտածինները, Խարկովի և Պոլտավայի լաբորատորիաներում` դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայի հարուցիչները: Ինչպես պարզաբանել է Կիրիլովը, Լվովում ոչնչացվել է ավելի քան 320 տարողություն, որոնցից 232-ը` լեպտոսպիրոզի հարուցիչով, 30-ը՝ տուլարեմիայով, 10-ը՝ բրուցելյոզով, 5-ը՝ ժանտախտով։ «Բիոպաթոգենների անվանացանկը և ավելցուկային քանակությունը վկայում են ռազմակենսաբանական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին»,- ընդգծել է հիշյալ զորքերի ղեկավարը։

Այնուհանդերձ, ինչպես հոդվածի սկզբում նշված տեղեկությունն է վկայում, վիրուսների և բակտերիաների բոլոր նմուշները չէ, որ ոչնչացվել են: Ոչնչացվել են խիստ վտանգավոր ախտածինների պահուստային շտամները, որոնք անհրաժեշտ են եղել դրանց գենոմի փոփոխության աշխատանքներ կատարելու, այդպիսով դրանք ավելի վարակելի, ինչպես նաև ավելի բարձր մահացություն ունեցող և դեղակայուն (հակաբիոտիկներով չճնշվող, չչեզոքացվող) դարձնելու համար, իսկ գենետիկ փոփոխությունների արդյունքում ստացված հաջողված նմուշները (գենոմի եզակի կառուցվածք ունեցողները, որոնց ստեղծմանը հաջողվել է հասնել) Խարկովի, Կիևի և Լվովի կենսալաբորատորիաներից բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանություն ունեցող բեռնարկղերով և ամերիկյան ռազմական տեխնիկայի հատուկ շարասյուներով տեղափոխվել են անհայտ վայր կամ վայրեր:

(Շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 29805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ